f

Անկախ

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից տեղեկություններ արտահոսե՞լ են Ադրբեջան. Politik.am


Այսօր էլ շատերի համար  անհասկանալի է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում տիրապետում էր Արցախի բանակի մասին հնարավոր բոլոր տեղեկություններին: Շատերը խոսում են դավաճանության մասին և տարբեր առաջարկներ առաջ քաշում, գրում է Politik.am-ը:

Արցախի բանակի մասին առկա տեղեկությունները կարող էին լինել ԱԱԾ-ում, բայց դժվար է պատկերացնել, որ այդ կառուցից նման արտահոսք կարող էր լինել: Բանակի մասին աննախադեպ մեծ ծավալի տեղեկատվություն կար նաև ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը իշխանափոխությունից հետո իրականացնում էր նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի գործառույթները: Այս հանձնաժողովը հնարավորություն էր ստացել տիրապետել ամենաանահասանելի գաղտնի տեղեկություններին անգամ

 

Այս ընթացքում ապացուցվել է, որ հանձանժողովից կարող են փաստաթղթեր արտահոսել: 2020 թվականին, պատերազմից 19 օր առաջ, Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։

Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել ...։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի արձանագրությունը հայտնվել էր մի մարդու ձեռքին` ում ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների  ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է։ 

Այս արձանագրությունների արտահոսքի մասով ևս ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Եթե հաստատվի տեղեկատվությունը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանն այլևս պետական գաղտնիք պահպանելու ունակ երկիր չէ ու պետության համար ամենակարևոր տեղեկությունները կարող են հայտնվել ցանկացած պատահական անցորդի ձեռքում, իսկ եթե չհաստատվի տեղեկատվությունը, ապա իշխանությունները պետք է կամք ունենան մեկ անգամ պատժելու կեղծիքների գեներատոր Արման Բաբաջանյանին, որն իր ներկայությամբ թունավորում է քաղաքական դաշտը։

Այս միջադեպից հետո իրավապահ կառույցները որևէ գործողություն չարեցին պարզելու համար, թե որտեղից նշված անձին հասանելիություն գաղտնի փաստաթղթերին։ Ու հիմա, երբ տարբեր վարկածներ են հնչում Ադրբեջանին հասած տեղեկությունների մասին, պետք է ուշադրության արժանանա նաև  վարկածը, ըստ որի Ադրբեջանին տեղեկություններ կարող էին հասնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի ձեռքի տակ եղած փաստաթղթերի արտահոսքի արդյունքում: Մենք իհարեկ որևէ պնդում չենք անում, բայց առնվազն կասկածելու իրավունք ունենք և այդ կասկածելու տեղիքը տվել են հենց իշխանությունները՝ Արման Բաբաջանյանի թիմակցին պատասխանատվության չկանչելով:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով Ադրբեջան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին