f

Անկախ

Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքում խնդիրների շեշտակի ավելացում  է նկատել Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի հետևանքով, ի հայտ են եկել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին առնչվող խնդիրներ:

Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ-ում ՄԻՊ-ի 2020 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման ներկայացմանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե կոնկրետ որ մարզում, որ տարածքներում են մարդու իրավունքները ոտնահարվել ավելի շատ, և խնդիրը կապված է անձերի՞ հետ, թե՞ համակարգային է:

«Դրանք համակարգային խնդիրներ են, տարիներով կուտակված խնդիրներ են, նույնիսկ քրոնիկ դաձած խնդիրներ կան, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար բժշկական ծառայությունների ոչ հասանելիությունը: Եթե կա էլ, չափազանց թանկ լինելու պատճառով ծնողը չի կարող իրեն թույլ տալ և այլն»,- ասաց ՄԻՊ-ը:

Նա շեշտեց, որ կան նաև խնդիրներ, որոնք, բնականաբար, դրական լուծումներ են ստանում:

«Սյունիքի մարզում շեշտակիորեն ավելացել են խնդիրները արտաքին գործոնի՝ զինված հարձակումների հետևանքով: Անգամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Եթե Կապան համայնքից մարդը գնում է դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ գյուղեր, ճանապարհին կան  ադրբեջանական ցուցանակներ, զինվորականներ և դրոշներ, մարդիկ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկել, օրինակ, երեկոյան ժամերին, որովհետև մտավախություն ունեն իրենց անվտանգության համար: Սա լրիվ նոր խնդիր է, որը վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին: Մարդիկ նույնիսկ խուսափում են բժշկական օգնության մեկնելուց, եթե, օրինակ, Կապան կամ որևէ այլ տեղ են մեկնում, նախընտրում են գիշերով չերթևեկել»,- ասաց Թաթոյանը:

Նա նկատեց, որ տիպային խնդիրներ կան բոլոր մարզերի համար՝ բժշկական ծառայությունների հասանելիություն, իրազեկումերի պակաս, տարբեր հարցերում կարծրատիպերի առկայություն՝ օրինակ կանանց իրավունքների հետ կապված: Երկրորդ խնդիրը անհատական է, որը հիմա բնորոշ է Սյունիքի մարզին: «Սպեցիֆիկ է այն, չես կարող որևէ մարզի հետ համեմատել, առավելագույնը կարող ես Գեղարքունիքի մարզի հետ համեմատել, որովհետև այնտեղ նույնպես որոշակի խնդիրներ կան, բայց դրանք այն աստիճան ծավալով արտահայտված չեն, ինչպես Սյունիքում»,- ասաց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին