G1 պորտալի փոխանցմամբ՝ Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոիտենում փոխհրաձգության արդյունքում 25 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն։
«Հինգշաբթի վաղ առավոտյան Ռիո դե Ժանեյրոյի քաղաքացիական ոստիկանության գործողության արդյունքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Ժակարեզինյոյում՝ Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային գոտում, 25 մարդ է զոհվել», - նշված է զեկույցում:
Հաղորդվում է, որ սպանվել է 24 կասկածյալ, սակայն տեղեկություններ չկան այն մասին, թե ովքեր են զոհերը և գործողության մանրամասները: Հայտնի է, որ մեկ ոստիկան վիրավորվել է գլխի շրջանում:
Հայտարարվել է, որ վիրավորվել է ևս երկու ոստիկան և երկու ուղևոր: Նրանց վիճակի մասին մանրամասներ չեն նշվում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, սա ոստիկանության գործողության ընթացքում մահացածների ամենամեծ թիվն է առնվազն 2016 թ․ ի վեր:
Անցյալ տարվա հունիսից Բրազիլիայի Գերագույն դատարանը համաճարակի ընթացքում դադարեցրել էր աղքատ շրջաններում իրականացվող հատուկ գործողությունները: Դրանց անցկացման որոշումը թույլ է տալիս գործողություններ իրականացնել միայն «բացարձակ բացառիկ պայմաններում»:
Ըստ պորտալի, ոստիկանությունը և տեղական իշխանությունները դեռևս չեն պատասխանել ոստիկանության այս գործողության պատճառների վերաբերյալ հարցմանը։