f

Անկախ

Պարո՛ն դատախազ, դուք Շերլոք Հոլմսը չեք. Նաիրա Զոհրաբյան


ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախը հանձնված է թուրքին, Շուշին թուրքին հանձնելու հետ կապված բազմաթիվ հարցեր կան, երբեւէ զենք չբռնած նորակոչիկներին բայրաքթարների տակ տանելու հրաման տվողների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, գերեվարված մեր տղաներին շրջափակման մեջ լքելու հետ կապված լիքը հարցեր կան, Արցախի պաշտպանական բունկերը «օբշի դվոր» սարքելու հետ կապված անվտանգային լրջագույն հարցեր կան, Սյունիքի գյուղերից մետր առ մետր թուրքին տալու հետ կապված հարցեր կան ու արդեն հարյուրավոր քրեական գործեր պիտի հարուցված լինեին եւ պատերազմից յոթ ամիս անց մենք առնվազն մի շարք հարցերի պատասխաններ պիտի կարողանայինք տալ հանրությանը, սակայն ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ԲՀԿ նախագահի գործը երկար է քննվելու, որովհետև խոսքը վերաբերում է հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալներ ստացած հանցավոր դրսևորումների։

Էս դուք լո՞ւրջ եք ասում պարոն դատախազ։

Թե՞ ընտրություններին ընդառաջ նավսյակի մի հատ զոնդաժ անելու հրահանգ եք ստացել վերին գերագույնից։

Ի՞նչ հանցագործություն, այն էլ՝ հազարավոր անձանց ներգրավմամբ։

Որ էդ «հազարավոր ներգրավված» անձանցից ձեր մի քանի հարյուր քննիչները, որոնց երկրի անվտանգությանն առնչվող լրջագույն գործերի քննությունից կտրել դրել եք Ծառուկյանի գործի վրա, մինչ այս պահը ձեր ուզած մի նախադասությունը պոկած լինեին՝ հիմա ԱԱԾ-ն Լեւիտանի ձայնով մի ահասարսուռ ռեպորտաժ էր սարքել դարի հանցագործության մասին։

Չէ, ես չեմ բացառում, որ դուք որպես ոլորտի պրոֆեսիոնալ, մանրամասն տեղյակ եք Կապրիվիի գործին (Caprivi treason trial), երբ Նամիբիայի կառավարությունը 2002 թվականին մեծ քրեական գործ սկսեց մի խումբ անձանց դեմ եւ այդ գործի որոշ դրվագներով քննությունը մինչ օրս չի ավարտվել ու ուզում եք էդ ռեկորդն անցնել։ Կամ՝ ուզում եք «խփել» Ավստրալիայում Լանցենկիրխենի ջրամբարի գործի քննության ռեկորդը, որը տեւել է 30 տարի։

Չգիտեմ Ծառուկյանի դեմ թխված սյուրռեալիստական էս գործից ի՞նչ կստանաք, բայց որ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու շանս կա՝ դա փաստ է։

Հա, մեկ էլ ձեր խոսնակին ասեք ինձ չպատասխանի։

Հեչ հետաքրքիր չի։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին