Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 847 537 նոր դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Կազմակերպության տվյալներով՝ համաճարակի մեկնարկից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 154.815.600 հաստատված դեպք:
COVID-19 կորոնավիրուս ունեցող հիվանդների մահվան թիվն աշխարհում հասել է 3236104-ի:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար եռյակում են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան։