f

Անկախ

Երրորդ ուժը մեր ամբողջ ժողովրդի հավաքական ներուժն է․ Ռազմիկ Դավոյան


Մայիսի 9-ին պետք է գնալ Ազատության հրապարակ և լսել Ռոբերտ Քոչարյանի խոսքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։

«Այն մարդիկ, որոնք ասում են, որ ոչ մեկի չեն ընտրելու, ցանկանում են տեսնել երրորդ ուժ, պետք է հասկանան, որ երրորդ ուժը մեր ամբողջ ժողովրդի հավաքական ներուժն է։ Այդ հավաքական ներուժը խոհեմաբար հավաքեք այն անձանց շուրջը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից։ Չե՞նք տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ միասին կարող են դուրս բերել երկիրն այս վիճակից և ժողովրդին ու երկիրը տանել փրկության ճանապարհով։ Ես սա եզրակացնում եմ Լավրովի խոսքի երանգներից և ուղղակիորեն լսում եմ այս մարդկանց բերանից, որ մենք կարևորագույն որոշ բաներ վերադարձնելու հնարավորություններ ունենք և չենք տալու մեր երկրի թանկագին մասը՝ Նժդեհի պաշտպանած մասը, թուրքերին և ազերիներին։ Եթե ճանապարհի հարց կա, այդ հարցը կլուծվի մեր ռազմավարական դաշնակցի ակտիվ մասնակցությամբ, եթե մենք նոր ղեկավար ունենանք»,- ասաց նա։

Ըստ Ռազմիկ Դավոյանի՝ համահայկական նշանակություն ունեցող հարց է գործող իշխանություններին հեռացնելը, սակայն կարևոր է նաև, որ իշխանությունը պատասխանատվություն կրի իր գործած սխալների համար։

«Փառահեղ ու ազնվական մի սերնդի հավաքեցին ու տարան։ Կրակի համար ցա՞խ էին հավաքում, տարան, վառեցին, կրակ արեցին և ազերիների ոտքերի առաջ սկսեցին տաքացնել իրենց ձեռքերը, դեռ Ամերիկային էլ հրավիրեցին, որ իր ձեռքերը տաքացնի։ Ո՞վ պետք է սրա պատասխանը տա։ Սրա հետ անմիջականորեն կապված է մեր գերիների ու անհետ կորածների հարցը։ Ինչպե՞ս կարելի է այս ամենի պատասխանը չտալ»,- ընդգծեց Ռազմիկ Դավոյանը։

Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ մի փոքր զանգված մնացել է, որ թեկուզ առանց հավատալու այս իշխանություններին, շահագրգիռ է ու իր ձայնը տալու է նրանց։

«Հորինելով այս ընտրությունները՝ Փաշինյանն իր տերերին ասում է, որ ես գնում եմ մինչև վերջ իմ խոստումները կատարելու, որ նրանք չասեն՝ դու որտեղ կանգնեցիր։ Եվ գնում է դրան, որ պարտվելով ընտրություններում,  նրանց ասի՝ ես մեղք չունեմ, որ պարտվեցի։ Սա արդեն հարցի մի լուծում է իր համար։ Բայց եթե այս իշխանությունը գնում է հաղթելու և վերարտադրվելու, ապա դա միանգամայն կործանարար է»,- ավելացրեց Ռազմիկ Դավոյանը։

Ռազմիկ Դավոյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին