Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 839 695 դեպք: Գրում է Russian.rt.com-ը։
Կազմակերպության տվյալներով՝ համաճարակի մեկնարկից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 155,665,214 հաստատված դեպք:
COVID-19 ունեցող հիվանդների մահվան թիվն աշխարհում հասել է 3,250,648-ի:
Ավելի վաղ ԱՀԿ-ում հայտնել էին 2022 թ․ կորոնավիրուսի դեմ պատվաստման համար անհրաժեշտ գումարի մասին։
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան։