f

Անկախ

«Իմ քայլը». ԸՕ-ում փոփոխությունների ընդունված փաթեթն առաջիկա ընտրություններում նորմերի փոփոխություն չի ենթադրում


Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում ընդունված փոփոխությունների փաթեթը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նորմերի փոփոխություն չի ենթադրում: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, բացատրեց, թե ինչու Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ԸՕ փոփոխությունները չեն կիրառվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

«Մենք սպասում էինք մինչեւ վերջին պահը՝ հույս ունենալով, որ մինչ այդ պարզ կլինի Հանրապետության նախագահի դիրքորոշումն այս փոփոխությունների հետ կապված: Դա միակ հնարավորությունն էր, որպեսզի կանոնների գոնե մի մասն ուժի մեջ մտներ մինչեւ այս տարվա հունիսի 20-ը», - պարզաբանեց Դանիելյանը:

Սակայն, ըստ պատգամավորի, ցավոք, դա տեղի չունեցավ, եւ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մեծ փաթեթից առանձնացվեց ռեյտինգային ընտրակարգի վերացման եւ համամասնական ընտրակարգի ընդունման հետ կապված կարեւոր տարրը:

«Մենք կվտանգեինք հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախատեսեինք փոփոխությունների գոնե մի մասի ուժի մեջ մտնելը»,- ասաց խորհրդարանականը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» իշխող դաշինքի կողմից առաջարկված Ընտրական օրենսգրքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը:

Համազասպ Դանիելյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին