f

Անկախ

ՀՔԾ պետն ընդունել է Հայաստանում մշտադիտարկման առաքելություն իրականացնող ԵՄ փորձագետներին


Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնած մշտադիտարկման առաքելության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը և ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետը  հանդիպել են փորձագետներ Մուշեղ Եկմալյանի և Յանիս Սոֆիանոպուլոսի հետ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում փորձագետներին ներկայացվել են խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկություններն ու խոշտանգման դեպքերով ծառայությունում քննվող քրեական գործերի վերաբերյալ  վիճակագրական տվյալները: Անդրադարձ է եղել նաև նշված քրեական գործերի ընթացքին, այդ թվում` նախաքննության փուլում հանդիպող որոշ խոչընդոտներին:

Ծառայության պետին շնորհակալություն հայտնելով հանդիպման կազմակերպման և ջերմ ընդունելության համար` փորձագետները ներկայացրել են իրենց ծրագրի հիմնական թիրախային ուղղությունները, որոնք են` աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու գենդերային հավասարությանը: Նրանք նշել են, որ հիշյալ ծրագրով նախանշված գործողությունները իրականացվում են երկու փուլով, որոնցից առաջինը համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով իրականացվող մշտադիտարկումն է, իսկ երկրորդը` Հայաստանում իրականացվելիք նոր ծրագրի վերաբերյալ առաջարկության ներկայացումը, որի քաղաքականության մշակման շուրջ այժմ բանակցություններ են տարվում:  Փորձագետները միաժամանակ հայտնել են, որ գործողությունների իրականացման երկրորդ փուլով նախատեսվում է ձևավորել Հայաստան-ԵՄ փոխգործակցության նոր հարթակ, որի շրջանակներում կարիքների գնահատման գործընթաց է նախատեսվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոստիկանությունում և քննչական մարմիններում նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի քննության շրջանակներում կատարվող քննչական գործողությունների տեսաձայնագրման անհրաժեշտությունը, որն, ըստ կողմերի, կնպաստի խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտմանն ու քննության արդյունավետության բարձրացմանը: 

Սասուն Խաչատրյան ՀՔԾ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին