f

Անկախ

Հայաստանում կա ապագա, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը և նիկոլականությունը․ Նաիրա Զոհրաբյան


Այն քաղաքական ուժը, որն ընտրություններից հետո կսեղմի Նիկոլ Փաշինյանի ձեռքը և կգնա նրա հետ համագործակցության, կդառնա պատասխանատուն Արցախի հանձման և զոհված, հաշմված և գերեվարված տղաների համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք միավորվել ենք տարբեր ալիքներով և ունենք մեկ օրակարգ։ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի կորստի համար, և մենք մեր տեսլականում պետք է ունենանք Հադրութի և Շուշիի վերադարձը, բայց ես դեմագոգիկ կհամարեմ այն ուժին, որը կասի, որ ես կլուծեմ այդ հարցը հունիսի 22-ին, եթե դուք ինձ ձայն տաք հունիսի 20-ին։ Այո, Հայաստանում կա ապագա, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը և նիկոլականությունը»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է և չի կարող վերացնել պատերազմի հետևանքները․ «Ես աշխատում եմ իրեն չլսել, որպեսզի խնայեմ նյարդերս։ Բայց քիչ առաջ պատահաբար լսեցի, որ Ազգային ժողովում իրեն հարց են տալիս, թե ինչ կաներ ինքը, եթե հնարավորություն ունենար ժամանակը վերադարձներ։ Եվ պարզվեց, որ պատերազմի մասով այդ մարդն ըստ էության ոչինչ չէր փոխի»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր տեղը հայոց պատմության ժողովրդի պատմության մեջ դավաճանների կողքին ամրագրված է։

«Մեր խնդիրը նիկոլականությունն է։ Մարդիկ, որոնք ունեն աքսիոմատիկ ձևակերպված նախադասություններ՝ Նիկոլը Սյունիքն էլ հանձնի, միայն էս ինչը չգա։ Ես ձեզ չեմ հասկանում՝ դուք ինչպես կարող եք գնալ քվեախցիկի առաջ և քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Հատկապես այն մարդկանց, որոնց որդիները զոհվել են, ձեր որդին կարող էր ողջ լինել։ Ես ձեզ չեմ ներելու երբեք նույնքան, որքան չեմ ներելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե մենք կորցնենք Հայաստանը, Նիկոլը կարող է ասել, որ ինձ պատժելու փոխարեն դուք ինձ ընտրեցիք։ Այստեղ անձի հարց չէ, զոհասեղանին դրված է Հայաստանի գոյության հարցը՝ Հայաստանը լինելո՞ւ է, թե՞ դառնալու է Թուրքիայի վիլայեթը»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին