f

Անկախ

Էշի և էշերի սահմանադրական իրավունքները․ իշխանությունը ո՛չ իջևանցուն հասկացավ, ո՛չ էշին․ Մարինե Սուքիասյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երեկվա միջադեպի, երբ քաղաքացին էշի հետ բողոքի ակցիա էր անում Ազգային ժողովի դիմաց։

Նա, մասնավորապես, գրել է.

«Իջեւանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո՛չ իջեւանցուն հասկացավ, ոչ՝ էշին։Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաեւ էշի իրավունքները։

Էշի նկատմամբ խախտվեց սահմանադրությամբ ամրագրված՝ հավասարության եւ խտրականության արգելքի նորմը։ ԱԺ-ը դարպասներից այն կողմ գտնվողներից շատերի հետ նա ունի հավասար իրավունքներ, եւ նրան դարպասներից այս կողմ թողնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խտրական մոտեցում։

Ոտնահարվեց էշի արժանապատվության իրավունքը։ ԱԺ դարպասներից այն կողմ գտնվողներից շատերը վերջին վեց ամսվա ընթացքում իրենց պահել են նվազ արժանապատիվ, քան էշն էր։ Նա, ի տարբերություն շատերի, արժանապատվորեն եւ բարեխղճորեն է կատարում իր վրա դրվածպարտականությունները։

Խախտվեց էշի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչպես օրինական հիմքերով գտվող յուրաքանչյուր ոք, այնպես էլ էշն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, ինչը, սակայն, ապօրինաբար սահմանափակվեց ոստիկանների կողմից։

Խախտվեց էշի՝ ազատ գործելու իրավունքը։ Նա ազատ

Էր՝ անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները։ Իսկ էշի կողմից, ըստ էության, որեւէ իրավունք չի խախտվել։

Սահմանափակվեց էշի՝ կարծիքի արտահայտման իրավունքը։ Այս իրավունքը ներառում է նրա՝ կարծիք ունենալու եւ տարածելու ազատությունը։ Նիկոլին տանելու անհրաժեշտության շուրջ նրա կարծիքինդժվար թե շատերը դեմ լինեին։

Խախտվել է նրա՝ հավաքների ազատության իրավունքը։ Նա իրավունք ունի խաղաղ, առանց զենքի, ազատորեն մասնակցելու հավաքների,բողոքի ակցիաների։

Իրականում Էշը շատ ավելի բնական էր նայվում Բաղրամյան պողոտայում, քան այդ շենքում գտնվողներից շատերը։ Էշը զրահաբաճկոնով չէր, շրջապատված չէր հազարավոր ոստիկաններով ու դիպուկահարներով, սուտ չէր խոսում, ամեն րոպե չէր հակասում ինքն իրեն։

Էշի աչքերում անթաքույց կարդացվում էր հարցը՝ վստա՞հ եք, թե ով է էշը՝ առաջին անգամ քաղաք եկած խեղճ ավանա՞կը, թե՞ նույն պահին հանգիստ խղճի մասին հայտարարություն անողը, ավանա՞կը, թե՞ տներից զրահաբաճկոններ վերցնելու ու պատերազմ գնալու կոչի հեղինակը, ավանա՞կը, թե՞ «Թուրքիան այս պատերազմին չի միջամտի» գաղափարի հեղինակը, ավանա՞կը, թե՞ Շուշին թուրքական քաղաք համարողը, ավանա՞կը, թե՞ տնական արաղով բուժողը, ավանա՞կը, թե՞...

Չի բացառվում, որ իրական էշը մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք»։

Մարինե Սուքիասյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին