f

Անկախ

Սա պատմության մեջ մնալու է որպես Արցախը հանձնած խորհրդարան, իսկ այն ուժը, որը մեզ տարավ պարտության, չի կարող մեզ նորից առաջնորդել․ Թագուհի Թովմասյան


Այս խորհրդարանը պատմության մեջ մնալու է ոչ այնքան դրական հիշողություններով, քանի որ մենք պարտության խորհրդանիշ դարձանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի արձակմանը:

«Քանի դեռ խորհրդարանն իրավաբանորեն գործում է ամբողջությամբ և չի ավարտել իր լիազորությունները, կարծում եմ, որ պիտի հասցնենք ամենակարևոր հարցի պատասխանն այս խորհրդարանում տալ՝ ի՞նչ է լինելու Արցախի ապագան: Մենք պետք է չմնանք պատմության մեջ Արցախը հանձնած խորհրդարան, մենք պետք է  նաև Արցախի ապագայի մասին մեր տեսլականը հստակ շարադրված տանք»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա նաև նշեց՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հարցը մի քանի անգամ իր կողմից բարձրաձայնվել է ԱԺ-ի ամբիոնից, բայց այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվում:

«Միևնույն է, մենք չունենք խրամատ, կահավորված առաջնագիծ, մենք չունենք գիշերակացի համար պայմաններ, երբ ես այդ հարցը բարձրացրեցի, ինձ համար տարակուսելի էր, որ վարչապետն ասաց՝ գաղտնիք ենք բացահայտում, քանի որ մի քանի մետրի հեռավորության վրա ադրբեջանցին տեսնում է մեր առաջնագիծը: Ադրբեջանը հիմա գտնվում է բավականին բարձր և բարենպաստ դիրքերում, քան մենք»,- նշեց նա:

Պատգամավորը նաև անդրադարձավ Գեղարքունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի այցին և նշեց՝ չի կարող ասել, թե ինչպիսի տրամադրությամբ են դիմավորել նրան, բայց ԱԺ-ում ինքը բարձրաձայնում է այդ մարզի քաղաքացիների տրամադրությունը:

«Ես շաբաթվա մեջ շատ օրեր լինում եմ այնտեղ և ինձ պետք չէ, որ որևէ մեկը բան հուշի, որ ես որևէ հարց բարձրաձայնեմ։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգային միջավայրին, որի մասով որևէ բան չի հնչել, իսկապես դա ինձ համար շատ ցավալի էր, քանի որ մեր անվտանգությունն այլևս չի անհանգստացնում մեր քաղաքացիներին և նրանք հիմա դիսկուրսը տանում են բացառապես հներ-նորեր ձևաչափով: Իսկ ես կարծում եմ՝ այն ուժը, որը տարավ մեզ պարտության, չի կարող մեզ նորից առաջնորդել»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյան

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին