Նորակոչիկ զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման և մարտական տեխնիկայի վարման հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի զորավարժարանում մարտի 11-ին անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ:
Անձնակազմին ուսուցանվել են տանկային վարժանքների առանձնահատկություններ, ստուգվել է նրանց տեսական գիտելիքների ու պատրաստության աստիճանը:
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության ամրապնդման և անհատական վարժվածության զարգացման նպատակով էլ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք:
Պարապմունքի ընթացքում անձնակազմը ցուցադրել է հրաձգային զենքի, դանակի և այլ միջոցների օգտագործմամբ ձեռնամարտի հնարքներ: