f

Անկախ

«Դրա ձևը պետք է արտացոլի 8 թիվը, քանի որ մենք նոյեմբերի 8-ին ենք Շուշան ազատագրել զավթիչներից». Ալիևը Շուշիում մասնակցել է նոր մզկիթի հիմնարկեքին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի Շուշի քաղաքում նոր մզկիթ է կառուցվելու, փոխանցում է haqqin.az-ը:

«Այսօր մենք մասնակցել ենք Շուշայում (Շուշի) նոր մզկիթի հիմնարկեքին: Շուշայում կկառուցվի նոր մզկիթ: Դրա կառուցման մասին ես որոշում եմ կայացրել շատ վաղուց: Շուշա քաղաքի՝ զավթիչներից ազատագրումից հետո ես սկսել եմ մտածել այս մզկիթի ճարտարապետության մասին»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է՝ կառուցվելիք մզկիթը կունենա 8 թվի տեսքը, քանի որ հենց այդ օրն է արցախյան Շուշի քաղաքն անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ:

«Մզկիթը և դրա ճարտարապետությունը պետք է լինեն խորհրդանշական: Ուստի մզկիթի ձևը պետք է արտացոլի 8 թիվը: Քանի որ նոյեմբերի 8-ին մենք ազատագրել ենք Շուշան զավթիչներից և նոյեմբերի 8-ն Ադրբեջանում արդեն պաշտոնապես Հաղթանակի օր է: Մզկիթի երկու մինարեթները պետք է արտացոլեն 11 թիվը: Տասնմեկերորդ ամսվա ընթացքում Շուշան և Ղարաբաղը լիովին ազատագրվել են օկուպացիայից: Այս գաղափարների հիման վրա ճարտարապետները ձեռնամուխ են եղել աշխատանքների, և այստեղ ներկայացված է մզկիթի արտաքին տեսքը: Սա նախնական տարբերակն է, որի վրա դեռ պետք է աշխատել, և այն ենթակա է փոփոխման»,- շեշտել է Ալիևը:

Իլհամ Ալիև Շուշի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին