f

Անկախ

Իշխանասարն ու... անիշխանաճահիճը


Հընթացս ու համառոտ նշումներով փորձեմ ի մի բերել:

❗ թուրքերը (ադրբեջանական) Սիսիանի տարածաշրջանում, Իշխանասարի մոտ, Սև լճի հատվածում, մայիսի լույս 12-ի գիշերը, բավականին մեծ ստորաբաժանմամբ (տարբեր տվյալներով, մոտ 200 շնչավոր), հատել են անգամ «ջի-փի-էս»-ային տխրահռչակ «սահմանը» և, առանց դիմադրության կամ որևէ հայկական ստորաբաժանման հանդիպելու, առաջ են շարժվել մոտ 3 կիլոմետր:

❗ «Հայաստանի պաշտպանության նախարարություն» և «ԱԱԾ» կոչվող անիմաստ ու բովանդակազուրկ հիմնարկները տեղեկացել են այդ առաջխաղացման մասին: Սակայն նրանց չի հաջողվել «ծածկադմփոց» անել ու հանրությունից թաքցնել այդ խայտառակ եղելության մասին տեղեկությունը: Այստեղից էլ՝ անորոշ, ծամծմված («ՊՆ«) և հիստերիկ («ԱԱԾ») հաղորդագրությունները:

❗ Իրավիճակը հարթելու, մասնավորապես, թուրքական զինյալներին (ադրբեջանական մարդասպաններին) զբաղեցրած հայկական տարածքից հետ քաշելու համար, որքան հասկանալի է, «նիկոլի անձնական «ՊՆ»-ն ու նիկոլի անձնական սպասարկման «ԱԱԾ»-ն ներգրավել են ռուսական «խաղաղապահներին» և ռուսական զինուժը՝ Հայաստանում և Արցախում այս պահի դրությամբ անվտանգության ապահովման առումով միակ ու փաստացի կառավարող, կազմակերպված մարմինը:

❗ Էական է այն պահը, որ ՀՀ և ադրբեջանական Թուրքիայի միջև սահման-առաջնագծի այդ հատվածում հայկական բանակային ստորաբաժանում չի եղել, և սահման-առաջնագծի կազմակերպված, ռազմականացված պահպանություն կա՛մ չի իրականացվել, կա՛մ եթե այնտեղ եղել են դիրքապահներ, ա) խուսափել են թշնամու ուղղությամբ թեկուզ նախազգուշական կրակ բացելուց, բ) թշնամական ստորաբաժանումը ոչնչացնելուց կամ գերեվարելուց, գ) թողել են դիրլքերը և փախել՝ գերի չընկնելու համար:

Չնայած եղած հիմնական տեղեկատվությունն այն է, որ իլհամի նիկոլն ու նիկոլի վաղարշակը պարզապես սահմանի այդ հատվածն անտեր են թողել:

❗ Սահմանի այդ տեղամասից դեպի ադրբեջանաթուրքական Նախիջևան ամենից կարճ տարածությունն է: Այնպես որ, թուրքերի այդ՝ մի քանի կիլոմետրանոց առաջխաղացումը կարող է պարզապես հետագայում ճեղքում կատարելու և Սյունիքի մարզը աշխարհագրական ու կոմունիկացիոն առումով Հայաստանի մնացած մասից կտրելու համար հարմար պլացդարմ, ցատկահարթակ կազմակերպելու նպատակ ունենալ:

❗ Այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացրած նիկոլ ոչնչության և այդ «գելխեղդուկի» վզի կապը քաշող Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի, ապա նույն Լավրովի ու նիկոլի վրա քիթը սրբող ալիևի հանդիպումներից ու քննարկումներից հետո:

❗ Այդ ամենը տեղի է ունենում Հայաստանում նիկոլի հրահրած «նախընտրական պայքարի» մոտալուտ մեկնարկի խորապատկերում: Չի կարելի բացառել, որ թուրքերի այդ առաջխաղացումը և, ըստ էության՝ սահմանային միջադեպի հրահրումը իրականացվել է նիկոլի խնդրանքով՝ ինչ-ինչ խմբակային շահերի հաշվարկով կամ ընտրություններում անխուսափելի պարտությունը գիտակցելուց հետո, իր իսկ հրահրած «արհտահերթը» մեկ այլ «ռազմական դրությամբ» չեղարկելու և որպես վարչապետի ժպ պաշտոնավարելու (օրինակ, թուրքերի առջև իր հանձնառություններն ավարտին հասցնելու նպատակով) հող նախապատրաստելու համար:

Դրա նման ապիկարից ինչ սրիկայություն ասես՝ սպասելի է:

❗ Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում (լայն ընդգրկմամբ) բավականին սուր ու խորքային զարգացումների խորապաիկերում: Զարգացումներ, որոնցից Հայաստանը ուղղակի բացակայում է, ավելի ճիշտ՝ վերածված է ստից օբյեկտի, որն ով հասնում ու ոնց ուզում՝ տշում է: Ու դա նիկոլի ու իրեն սատարող աղանդավորաթուրքերի մեծագույն «նվաճումներից» մեկն է, բանակն ու ինքնիշխանությունը վարի տալուց հետո:

❗ Ի՞նչ հետևույթուններ կարելի է անել այս ամենից: Ամենատարբեր: Սկսած նրանից, որ առաջնահերթ պետք է առնվազն ինքնապաշտպանական ջոկատներով կազմակերպել սահմանագծի՝ «ՀՀ իշխանություն» համարվող ավազակախմբի կողմից անտերության մատնված հատվածների պաշտպանությունը: Վերջացրած ուտոպիստական կամ գերֆանտաստիկ թվացող այն տարբերակով, որ Սյունիքը հայտարարի թրքահպատակ դարձած Հայաստանից անկախանալու և Լեռնահայաստանի Հանրապետություն հռչակելու մասին:

❗ Հարկավ, էլի հետևություններ կան: Բայց այս ամենից կոնկրետ իմ հետևությունն այն է, որ նախկին վարչապետ և այս պահին ՀՀ վարչապետի պաշտոնը, թեկուզ ժպ նշումով, ապօրինաբար զավթած նիկոլ փաշինին պետք է անհապաղ, անմիջապե՛ս մեկուսացնել իշխանական լծակներից, կալանավորել, իր հանցախմբով հանդերձ՝ պետական դավաճանության մեղադրանքով: Եվ, հասկանալի է, իրավիճակը վերցնել Ազգային փրկության կոմիտեի (որպես ժամանակավոր կառավարություն) և ինքնապաշտպանության ուժերի հսկողության տակ

Հա, չարիքի վերջի հետհաշվարկը բավականին հիմնավոր է, վիրտուալ «անտի-նիկոլ» ֆլեշ-մոբն էլ է տպավորիչ և այլն, բայց շատ հնարավոր է, որ մենք արդեն այդ 35-36 օրն էլ չունենք, անգամ 10 օր ժամանակ էլ, հնարավոր է, որ չունենք:

Առանց այդ էլ՝ 184 օր կամ կես տարի ու 3 օր անտեղի տեղը շռայլել ենք:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին