«Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն թուրինցիների կազմում խփել է իր 100-րդ գոլը:
Այսպիսով` նա դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100 կամ ավելի գոլ է խփել երեք տարբեր երկրների ակումբներում խաղալիս: «Ռեալի» կազմում Ռոնալդուն խփել է 450 գոլ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ՝ 118 գոլ: Նա նաև 103 գոլ է խփել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում: