f

Անկախ

Լուսինե Խառատյանը մո՞ւռ է հանում Ինքնագրից Գայանե Այվազյանի միջոցով


Լուսինե Խառատյանը մո՞ւռ է հանում Ինքնագրից Գայանե Այվազյանի միջոցով

Կարծում եմ, որ ադրբեջանական ագրեսիան աջակցող Գայանե Այվազյանի դեմ ուղղված մեր քննադատությունը, լոկ առիթ էր արձակագիր, գիտնական Լուսինե Խառատյանի համար Ինքնագրի դեմ դեմարշով հանդեսից իր մուռը հանելու համար, քանի որ Ինքնագրում հրատարակված «Մեծ դավաճանություն. երբ էթնոսը տարանջատվում է երեք քաղաքական ազգի» գրության մեջ քննադտվում է նաև Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» պատմվաքների գիրքը։ Եթե այդպես չի, ապա ինչո՞ւ է Լուսինե Խառատյանը գրում. «Հաջողություն #Ինքնագիր։ Շատ եմ ցավում ու ափսոսում, որ ազատ խոսքի այս տարածքը վերածվել է ատելություն տարածող ու հրահրող հարթակի»։ Այվազյանին Ինքնագրում չենք քննադատել, այլ ֆեյսբուքյան պատին։ Իսկ այ, իր գիրքը քննադտվել է Ինքնագրում, խնդրեմ, այդ հատվածը մեջբերեմ, արդյո՞ք ատելություն է այստեղից տարածվում։ Որոշեք։ Բայց մեկ այլ բան բացահայտվում է՝ Լուսինե Խառատյանի հայացքները համահունչ են Գայանե Այվազյանի դիրքորոշմանը.

«29֊ական, արձակագիր Լուսինե Խառատյանը հրատարակել է «Անմոռուկի փակուղի» վերնագրով գիրքը: Անմոռուկը Ցեղասպանության 100ամյակի խորհդանիշ անմոռուկ ծաղիկն է, որ փակուղի է դարձել երջանկության համար։ Հրանուշ Խառատյանը մեկնաբանում է գիրքը. «Եթե անցյալդ ծանրաբեռնված չէ ցեղասպանական հիշողությամբ, ներկադ ցեղասպանական տագնապներ չունի, երկիրդ փակուղի չէ»։ Լուսինե Խառատյանի իդեալը Karabakh Meat Market պատմվածքի ամերիկացի ուբեռի վարորդ մուգ կապույտ ջինսով ամուր ու գրավիչ կազմվածքով «ծիտն» է, որի կյանքի իմաստը մարմինը մարզելն ու կյանքը վայելելն է, նույնիսկ բանակում ծառայելը կյանքի վայելքների մաս է կազմում, չկա որևէ իդեա, տեսլական, միայն վայելք։ Karabagh Meat Market֊ը Լոս Անջելոսում խանութի անունն է, սակայն փոխաբերական իմաստ է ստանում՝ Ղարաբաղը որպես սպանդանոց հակադրվում է ամերիկյան երազին, և հայկական սարից իջած պատմողը նախանձում է մի տաքսու վարորդի. «Ու ուզում էի մնալ հենց այդտեղ, այդ մեքենայում ու նրա հետ քշել, քշել: Ու որ չլինի փակուղի, շրջափակում, սահմանդ օվկիանոսը լիներ, փոխես քաղաքները ու ամեն քաղաքի հետ՝ սեռդ, գույնդ, տեսակդ: Հայվեյներ իրար տակ ու վրա, կողք կողքի, անխրամատ ու անարկ սահման: Զարկերակ հայվեյներ: Ու՞ր ես սիրտ իմ: Լեռներում հաստատ չես: Բայց ես վերադառնում եմ լեռներ»:

Աշխարհի այլ տեսլականը, վերանձնական գաղափար, ապրումակցելը, համերաշխությունը, զոհաբերություն անելը, արդարության համար պայքարը, անհանգստությունը, հիշողությունը «կյանքի» փակուղիներ են, մեքենայի առաջ ընկած քար, որ խանգարում են մինչև վերջ սեղմել «կյանքի» արագույթան ոտնակը, հաճույքները վայելելը։ Կյանքը միայն վայելք՝ ահա 29֊ականների իդեալը։ Երջանկությունը միայն անհատական զգացում է։ Անձը ստորադասելը հանուն համայնքի, համայնականությունը ընդհանարապես «փակուղի» է։ Մեծարենցի խոսքը «Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական./Ժողվել` հոգւոյն մէջ ամէնո՜ւն, համայնական» «փակուղի» է։ Անանձնակա՞ն, համայանականը ո՞րն են, Սովե՞տ, չէ՞, էն որ ամերիքըն դրիմը ստորադասվում է ոճրագործության զոհ դարձած նախնիների նկատմամբ պարտքի զգացումի՞ն, հայրենակիցների ինքնորոշման իրավո՞ւնքը, Արցա՞խը, ի՜նչ նացիոնալիստական ռեակցիոնիզմ։

Մաքրում ես կյանքի վայելքներին խոչընդոտող բոլոր «փակուղիները», ու կյանքը վերածում անփակուղի բուսականության։ Բույսը կյանք է, որ «փակուղիներ» չունի։

Ժիժեկը հարցնում է նրանց՝ իրականում ի՞նչ է նշանակում կյանք, ապրել։ Պողոս առաքյալի հարցն է տալիս՝ «Ո՞վ է այսօր իրականում ողջը», ովքե՞ր են կյանքին ավելի նվիրված՝ ամենօրյա հաճույքների հետևից ընկած «վերջին մարդի՞կ», թե՞ այն արմատականը, որ պատրաստ է հանուն իր գաղափարի կյանքը զոհաբերել. «Իսկ ի՞նչ, եթե մենք կենտրոնանում ենք հասարակ գոյատևման վրա, նույնիսկ եթե այն գնահատվում է որպես «հաճելի ժամանց», մենք արդյունքում բաց ենք թողնում հենց կյանքը։ Իսկ ի՞նչ, եթե ռումբը վրան կապած պաղեստինցի մահապարտը այն պահին, երբ ինքն իրեն պայթեցնելու է, հանդիսանում է զգացմունքային առումով «առավել ողջ», քան ամերիկացի զինվորը՝ համակարգչի էկրանի առաջ տարված պատերազմով թշնամուց 1000 ավոր մղոններ այն կողմում, կամ էլ նյու֊յորքցի յապպին, որ վազում է Գուդզոնի երկայնքով, որ իր մարմինը մարզված պահի»(«Բարով եկաք իրականության անապատ»)։

29֊ականները պաշտանմունք ունեն ԱՄՆ֊ի նկատմամբ՝ և որպես «անհատապաշտության» երկիր և որպես աշխարհում ազատականության ոստիկանի։ Հայաստանի ինքնիշխանություն ասելով՝ միայն հասկանում են Ռուսաստանի ազդեցության վերացում, քանի որ Ռուսաստանը ԱՄՆ֊ին հակադրվելով արդեն «հետադիմական» է, Իսկ Թուրքիան «հետադիմական» չի, քանի որ ԱՄՆ֊ի դաշնակիցն է, և օգնում է Արևմուտքի թիվ մեկ հակառակորդի շուրջը օղակը սեղմել։ Իսկ եթե «ինքնիշխանության» ճանապահին Հայաստանի ինքնիշխանությունը նվազի, մտնի թուրքական տիրապետության տակ կամ ուղղակի վերանա, օքեյ է, մի ժողովուրդ այս կողմ, մի ժողովուրդ այն կողմ, առաջնայինը ազատ շուկայի, մասնավոր պահանջներին տրվելու գիտակցության և ընդհանրապես ազատականության համաշխարհայնացման վերջնական հաստատումն է։

Այս առիթով Հայդուկ Շամլյանը հիշելով Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, վերաձևակեպեց նրա քաղաքական նպատակը՝ արձագանքեց. «Հայաստանը բիզնե՛ս է, եւ վերջ».

«Ուրեմն հիմա դեռ աւելի յստակ դարձաւ որ, մինչ մենք կարծեցինք թէ՝ Դէպի Երկի՛ր պիտի ընթանանք, դուն մի ըսեր, Դէպի Բիզնես է եղեր, պատմութիւնը: Շատ չանցած, կը լսենք նաեւ նաւթախողովակներու վերաբերեալ խոշոր ծրագիրների մասին: Ադրբեջանի քարիւղը, Թուրքիայի վրայով՝ Եւրոպա հասցնելու համար, ի՞նչ պէտք կայ այլեւս անցնելու Վրաստանէն: Ամբողջ Հայաստանը իրենց տրամադրութեան տակ է հիմա: Նաեւ Արցախը, ի դէպ: Ամենաուղիղ գիծերով նաւթախողովակներ, առանց որեւէ աւելորդ դարձուածքի: Բարի գալուստ, գործարարներ եւ խողովակաշարներ: Հայոց Կորած Աշխարհը, ձեզ ողջունում է: Գրկաբաց: Ուրեմն այդ ըմբռնողութեամբ, պէտք է որ հիմա ոչ միայն հաշտուինք Արցախի կորուստին հետ, մոռնանք մեր կրած ջախջախիչ պարտութիւնը, այլ… ուրախ լինենք, որ այդպէս եղաւ: Շնորհակալ ըլլանք: Մերսի ըսենք»:

(ամբողջական հոդվածի հղումը՝ մեկնաբանության մեջ

 

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում ինքնագիր

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին