f

Անկախ

Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյան


Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների. սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա արտակարգ իրավիճակի ընտրություն է։ Սա ճակատագրական ընտրություն է։ Մենք այս ընտրությամբ որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Բառերս ամենևին ուռճացված չեն։ Մենք կատարելու ենք պարզ ընտրություն՝ ունենալ պետություն և պետականություն, թե թույլ տալ երկիրը տանել կործանման։

Սովորական պայմաններում ընտրությունը ծրագրերի և ծրագրային առաջարկների միջև պետք է լինի։ Բայց այսօր,արտակարգ իրավիճակի ռեժիմում դրանք երկրորդական են։

Կամ մենք կհաղթահարենք արտակարգ իրավիճակը, կփրկենք երկիրը, կամ մեր լուռ համաձայնությամբ երկիրը կթողնենք այն կործանման եզրին հասցնողներին։

Ճգնաժամը, որում հայտնվել ենք այսօրվա անկարող իշխանությունների պատճառով ժամ առ ժամ խորանում է, և ամեն հաջորդ օրվա զարգացումները պարզ ցույց են տալիս, որ հետևանքները կարող են անվերականգնելի լինել։ Սյունիքի և Գեղարքունիքի տարածքային ոտնձգությունները դրա բացահայտ օրինակն էին։ Ուրեմն մեզ մնում է ընտրել 911-ը։ Քոչարյանը հայտ է ներկայացրել լինել այդ 911-ը։ Նրանից կան շատ պարզ սպասելիքներ՝ խաղաղություն և կայունություն։ Մնացածը դառնում է անկարևոր։

Հունիսի 20-ը սովորական ընտրություն չէ։ Բայց ընտրություններից մեկ ամիս առաջ ժողովուրդը չի հասկանում սրա կարևորությունը։ Չի հասկանում ընտրության և իր ապագայի միջև կապը։ Չի հասկանում, որ Հայաստանը փլուզվում է։ Ուրեմն փոխել է պետք քարոզարշավի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք պայքարի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք աշխատելու գործիքները։

Այս ընտրությունը պետք է լինի արտակարգ իրավիճակի լիդերի ընտրություն։ Լիդեր, որը կներկայացնի հակաճգնաժամային ծրագիր, որն ուղղված կլինի խաղաղությանը, երկրի կայունացմանը, կկանխի մի գիշերվա մեջ մեր երկրի տարածք մի քանի կիլոմետր թշնամու առաջխաղացման հնարավորությունը, կստեղծի արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Այսպիսին են հանրային բնական պահանջները։

Իսկ նախընտրական քարոզարշավի ստանդարտ ծրագրերը ուրիշ ժամանակների համար են։ Հաղթահարենք ճգնաժամը, փրկենք երկիրը և հաջորդ ընտրություններին առաջնորդվենք դետալային ծրագրերի տրամաբանությամբ։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին