f

Անկախ

2001թ. մայիսի 23-ին Հայաստանում տպագրվող թերթերից մեկում լույս տեսավ «Մենք ու մեր շահերը» վերնագրով մի հոդված, որն անդրադառնում էր Սյունիքով թյուրքական միջանցքի խնդրին


Սրանից ճիշտ 20 տարի առաջ՝ 2001թ. մայիսի 23-ին Հայաստանում տպագրվող թերթերից մեկում լույս տեսավ «Մենք ու մեր շահերը» վերնագրով մի հոդված, որն անդրադառնում էր Սյունիքով թյուրքական միջանցքի խնդրին։

Այդ հոդվածում հեղինակը պնդում էր, որ «…Զավեշտն այն է, որ [Մեղրիով] Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»: Փաստացի, հեղինակը պնդում էր, որ Թուրքիայի 100-ամյա ցանկությունը՝ Սյունիքով միջանցք ունենալու Հայաստանի շահերին չի վնասում։

Այնուհետև հեղինակը շարունակում է. «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է... Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:» Ըստ հեղինակի՝ ոչ մի ռազմաքաղաքական խնդիր չկա, որ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք ունենան Սյունիքով՝ դրանից բխող իրական վտանգներով։ Ըստ էության՝ որոշակի գումար աշխատելու կարճատև մի հնարավորությունը գերադասվում է Սյունիքի սողացող թյուրքացմանը, որին ընդդիմացել են Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։

◾ Որպես արևելագետ արձանագրեմ, որ 20 տարի առաջ գրված այս հոդվածը մեր տարածաշրջանի իրական աշխարհաքաղաքականությունը չիմացող և կարճատես ու մակերեսային դատողություններ ունեցող մարդու կողմից է գրված, որը չի հասկանում, թե որքան կարևոր է Սյունիքով միջանցքը Թուրքիայի համար (և ոչ ԱՄՆ), որքան վտանգավոր Հայաստանի համար և թե իրականում ինչպես են դրան վերաբերում տարածաշրջանի այլ պետություններ՝ Իրանից մինչև Վրաստան։

20 տարի առաջ գրված այս հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ուստի որևէ զարմանալու բան չկա, որ այսօր ՀՀ օկուպացիոն ռեժիմն այդ կապիտուլյանտի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի թուրքացում՝ միջանցք տրամադրեով Թուրքիային և Ադրբեջանին ու մեր պետությանը դատապարտելով վերջնական մահվան։

◾ Եւ չնայած հայազգի թուրքամետների կողմից փորձ է արվում ստել մեզ՝ պնդելով, որ թուրքերին տրամադրվելիք ճանապարհը միջանցք չէ, սակայն այդպիսի հնարքը էժան մանիպուլիացիա է, քանի որ եթե Հայաստանի սուվերեն տարածքով անցնելու է ճանապարհ, որը ունենալու է հատուկ կարգավիճակ (ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության), ապա դա ոչ այլ ինչ է, քան միջանցք (միջանցքի անունը չեն դնում «միջանցք», այն կարելի է կոչել ցանկացած բառով, բայց դրանից չի փոխվում էությունը)։

Այ հենց էսպիսի հոդվածներով են դավաճանները թուլացրել հայկական պետության գաղափարը և նպաստել թուրք-ադրբեջանական տեղեկատվական պայքարի տարածմանը մեզանում ավելի քան 20 տարի։

Եվ եթե այսօր առկա պայմաններով միջանցքը տրամադրվի թուրքերին, ապա Հայաստանի պետության վերականգնումը կդառնա բազմապատիկ անգամ ավելի բարդ։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2

Վարուժան Գեղամյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Մեղրիի միջանցք

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին