f

Անկախ

Քարոզարշավին հետևելուց մինչև մեդիա մոնիտորինգ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրեց անելիքները


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու է իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրարկմանը, ինչպես նաև՝ քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաքելության աշխատանքներից մանրամասներ հայտնեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին Երևանում՝ առաքելության աշխատանքի մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում:

Օուեն Մըրֆին տեղեկացրեց, որ իրենց առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, որպեսզի հետևեն, թե Հայաստանը, հանդիսանալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետություն, որքանով է կատարում իր ստանձնած պարտավորությունները:

Առաքելությունը կազմված է լինելու 11 միջազգային փորձագետից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9 մասնակից պետություններ, աշխատելու են Երևանում: «Մենք նաև խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որ իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26-ից: Մենք նախատեսում ենք նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել Հայաստան ուղարկել 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետևեն ընտրական գործընթացներին»,-ասաց առաքելության ղեկավարը:

Սակայն, կարճաժամկետ դիտորդներ ուղարկելու հնարավորությունը կախված է լինելու կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի գնահատականներից, այդ թվում ճամփորդելու և սահմանների հետ կապված սահմանափակումներից, որոնք կգործեն ԵԱՀԿ տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում գործող առողջապահական կարգավորումներից:

«Մեր առաքելությունը գնահատելու է, թե որքանով են ընտրությունները համապատասխանում
ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և այդ մասով ստանձնած միջազգային պարտավորություններին: Դա ենթադրում է նաև ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից ստանձնած պարտավորությունները և համապատասխանությունը ազգային օրենսդրությանը: Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշին և դրա կիրարկմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին, այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիա մոնիտորինգը ևս կազմելու է այս դիտորդական առաքելության անբաժան մաս»,-ասաց Մըրֆին:

Ընտրության օրը առաքելությունը մեկտեղելու է իր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ուղարկած պատվիրակության հետ: Առաքելությունն աշխատանքի ընթացքում հրապարակելու է միջանկյալ հաշվետվություն, իսկ ընտրությունների հաջորդ օրը կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի հայտարարությունը՝ նախնական բացահայտումների և եզրահանգումների վերաբերյալ: Իսկ ընտրական գործընթացների ավարտից հետո՝ մոտ 2 ամիս անց կհրապարակվի վերջնական հաշվետվություն, որտեղ կամփոփվեն ողջ ընտրական գործընթացի դիտորդության արդյունքները:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին