Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեպքերը ալիքների չի բաժանում: Գրում է Gazeta.ru-ն։
«ԱՀԿ-ն բացարձակ ալիքների մասին չի խոսում», - ասել է նա «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում:
Ըստ նրա, ամբողջ աշխարհում կարելի է աճ ու նվազում նկատել:
«Ի՞նչն է կարևոր: Որ ցանկացած պահի, երբ վերելքը սկսվում է, մենք մեկուկես տարի անց գիտենք, թե ինչպես կարելի է այն կասեցնել », - նշել է Վույնովիչը:
Ինչպես հավելել է փորձագետը, վիրուսն այստեղ է, և դա կախված է մարդկանց վարքից:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 160 միլիոնը։