f

Անկախ

Ձախը փրկել կապիտալիզմի ճիրաններից. Ադրբեջանական ֆաշիզմի հայկական ներկայացուցիչը ճանաչեց հայերի ցեղասպանոթյունը, բայց դատապարտեց նաև հայերին


Ձախը փրկել կապիտալիզմի ճիրաններից. Ադրբեջանական ֆաշիզմի հայկական ներկայացուցիչը ճանաչեց հայերի ցեղասպանոթյունը, բայց դատապարտեց նաև հայերին

Մատենադրանի գիտաշխատող Գայանե Այվազյանը մի փոքր նահանջեց խոստովանելով «Հայոց ցեղասպանության դատապարտումը արդար պահանջ է», միևնույն ժամանակ հայերին նույնացնելով թուրքկան ոճիրներին. «Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտումները դատապարտելի են»: Ապա մեղադրում է հայ հանրությանը որ չի դատապարտում «էթնիկ հիմքով զտումները»։

Գայանե Այվազյանը դիրքավորվում է որպես ձախ, հանդիսանում է Մատենադարանի արհմիության նախագահ, մի քանի ձախ կազմակերպությունների հետ համատեղ գործունեություն է ծավալում։ Գայանե Այվազյանի հաղթաթուղթը «ձախ դիսկուրսն» է, այսինքն խոսք հիմնված արդարության վրա. եթե էթնիկ զտումներ են եղել, ուրեմն, դատապարտելի է, և եթե հայերի պատճառով ադրբեջանացի գյուղացիները հեռացել են, ուրեմն, հայերը նույնն են արել ինչ թուրքը։ Սակայն ձախ դիսկուրսը ոչ թե երկու արարք է դնում իրար կողք, ու հավասարեցնում, այլ մտնում է պրոբլեմի մեջ որ պարզի արադարության կողմը։ Ինչո՞ւ միայն ձախ դիրսկուրսը, իրավաբանական դիսկուրսն էլ է նույնը անում՝ եթե երկու կողմ հակամարտություն ունեն, ոչ թե երկուսին հավասար դատապարտում է, այլ պարզում է թե ով է մեղավորը։

Արդյո՞ք ձախ են Այվազյանի մոտեցումները։ Ոչ։

Առաջադիմական գործիչը կամ մտավորականը՝ ինչ ազգ էլ լիներ, կապրուկացեր այն ժողովրդին որը 150 տարի բնաջնջվում է թուրքերի կողմից, հայրենիք է կորցրել՝ Մեծ Հայրենիք՝ Արևմտյան Հայաստանը, փոքր հայրենիքներ՝ Արևելյան Հայաստանի մի մասը, Նախիջևան ու դաշտային Ղարաբաղ և այլն, 2 միլիոն հայրենակիցները սրի են քաշվել, և մի պահ, 1990ականներին փորձել է պաշտպանվել թուրքական դարից դար ձգվող ֆաշիզմից, դիրքեր է ստեղծել, սակայն թուրքական նոր արշավանքին չդիմանալով դիրքերը ավերվում են, հազարավոր տղաներ զոհվում, դարավոր բնակավայրեր ոտնատակ լինում, ու կրկին հազարավոր հայեր դառնում գաղթական։ Այն ինչ թուրքական փաստաբանությունը ստանձնած Այվազյանը անվանում է ուրիշի տարածքի օկուպացիա, առաջադիմական ձախ մտավորականը կանվաներ ինքնապաշտպանություն, դիմադրություն ցեղասպանության վտանգին, և ուրեմն, արդար պայքար։

Իսկ Այվազյանը, ստանձնել է դահճի փաստաբանությունը և մեղադրում է հայերին դիրքավորվելու մեջ, այսինքն, ո՞նց թե, դիմադրելը նացիոնալիստական է, պիտի վիզները դնեին մորթվեին, որ Գայանե Այվազյանի սրտին եղ նստեր։

Կրկին նեղություն քաշի քարտեզը քաշի դիմացդ, նայի, քարտեզը քեզ ավելին կասի քան Այվազյանի«փաստերը», տես հայերը ոնց են կուչ եկել թուրքական հսկա պետությունների արանքը, թվերն էլ նայի՝ 90֊100 միլիոնի արանքը 2 միլիոնը, ու հետո կարո՞ղ ես կրկին ընդունելի համարել մեղադրանքները աշխարհի ամենամեծ ոճիրներից մեկին զոհ գնացած մի բուռ ժողովրդի հասցեին։

Ընդհանրապես, մեծ տերությունները հաճախ դավադրություններ կազմակերպելու համար որևէ երկրում հենց ձախ դիսկուրսն են աշխատեցնում։ Օրինակ, Իտալիայում 1978֊ին ռադիկալ ձախ խմբավորումը՝ Կարմիր բրիգադները փախցրեցին քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ, նախկին վարչապետ Ալդո Մորոյին և սպանեցին, նրանք դա բացատրում էին դասկարգային հակամարտությամբ։ Պարզվել է, որ դա ամերիկյան դավադրություն էր, Կարմիր բրիգադների մեջ էին սողոսկել ԱՄՆ֊ի հատուկ ծառայությունները, և նրանց միջոցով Ալդո Մորոյին վերացրեցին, քանի որ նա դեմ էր Իտալիայում միջույկային հրթիռներ տեղադրելուն, և կողմ էր կոմունիստների հետ դաշինք ստեղծելուն։ Մի զարկով մի քանի նապաստակ խփեցին՝ ձախ գաղափարները վարկաբեկվեցին, Ալդո Մորոն բոլոր քաղաքական ուժերի կողմից շատ հարգված գործիչ էր, և ուրեմն, Կարմիր բրիգադները արաքը բոլորը դատապարտեցին, վիժեցրին իտալական ժողովրդի համախմբումը՝ կոմունստների, սոցիալիսնտերի և աջերի միջև և այլն։

Հայաստանում էլ նույնն է կատարվում, ամերիկյան ֆոնդերը լիուլի ֆինասավորում են ձախ դիսկուրսները, որոնց միջոցով հեղաշրջումներ են անում, երկրի արտաքին քաղաքականությունը շրջում և այլն։

Գայանե Այվազյանի գործունեությունը հենց այս է՝ Ատլանտյան շահերի համար ձախ դիսկուրս է աշխատեցնում։ Այվազյանին թիկունք են կանգնել աշխարհի հզորագույն երկրի ֆոնդները։ Այնքան ցինիկ են, որ Այվազյանը «կապտալիզմն» է քննադատում կապիտալիզմի բաստիոն՝ ԱՄՆ֊ի ֆոնդերի ցանցերի հովանու ներքո։

Ինչո՞ւ, շատ պարզ, Այվազյանի ծրագիրն է՝ հայերին մեղադրելով հասցնել էնտեղ որ վերացվի հայ֊թուրք առնչություններում դահճի ու զոհի տարբերությունը և հայերը նույնացվեն իրենց դահճի հետ, և ուրեմն, հաշտվեն իրենց դահիճների հետ, արդյունքում Հայաստանը պառկեցվի Թուրքիայի տակ, ու հրաժարվի Ռուաստանի հետ դաշնակցային հարաբերություններից. եթե Թուրքիայի տակ պառկած է, էլ ինչ կարիք կա անվտանգության համակարգ ունենալ ու Ռուսասների հետ ռազմական դաշինք ունենալ։ Այսպիսով, կիրականանա՝ ՆԱՏՕ֊ի ծրագիրը՝ Ռուսաստանը դուրս կմղվի տարածաշրջանից։

Այսպիս պարզունակ սխեմա, մատենադարանի գիտաշխատողը ձախը աշխատեցնելով հայ և թուրք հավասարեցնելով Հայաստանը Ռուսաստանից հեռացնում է մոնոպոլ կապիտալիզմի(ԱՄՆ, Եվրոպա, Ճապոնիա) շահերի համար, որ նրա լարած թակարդը Ռուսաստանի շուրջ սեղմվի մինչև այնտեղ որ Ռուսաստանը կոտրվի և բացի այդ մոնոպոլ կապիտալիզմի առաջ իր անծայրածիր ռեսուրսները։

 

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին