f

Անկախ

ԲՈԿ-ում քննարկում է տեղի ունեցել բարեփոխումների թեմայով


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել են Բարձրագույն որակավորման կոմիտե՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և քննարկելու ոլորտում բարեփոխումների հնարավոր տարբերակները։ 

ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «սև» ընդդիմախոսների համակարգին, գիտական աստիճանաշնորհման կարգի հնարավոր փոփոխություններին, մասնագիտական խորհուրդների գործունեությանը: Վահրամ Դումանյանը նախ կարևորել է այդօրինակ հանդիպումները՝ փաստելով, որ դրանք առկա խնդիրների մասին համակողմանի պատկերացում կազմելու և դրանց շուրջ անկաշկանդ քննարկում ծավալելու և լուծումներ նախանշելու հնարավորություն են ընձեռում: 

«Մասնագիտական խորհրդի անդամների և «սև» ընդդիմախոսի մասնագիտական արժանապատվությունը և որակները չպետք է կասկածի տեղիք տան, հակառակը նշանակում է փոփոխությունների անհրաժեշտություն: Գիտական աշխատանքների պաշտպանության գործընթացի հուսալիությունը չափազանց կարևոր է: Պետք է բացառել կաշկանդվածությունը, և «ով «սև» ընդդիմախոս չէ, կաշկանդված է» երևույթը:  Այո՛, այս ոլորտում անհրաժեշտ է լինել բծախնդիր, սակայն այդ բծախնդրությունն էլ պետք է լինի իմաստավորված և տրամաբանության սահմաններում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը և ընդգծել, որ հնարավոր բարեփոխումները պետք է համապատասխանեն հայաստանյան ներկայիս գիտական ներուժին:

ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և բարեփոխումների տեսլականը: Նրա խոսքով՝ փոփոխությունների համար նախ պետք է հստակ գնահատել ոլորտի ներկայիս վիճակը. «Կարևորում ենք Գիտության կոմիտեի հետ համատեղ աշխատանքը՝ ներկայիս ներուժը և արտասահմանում բնակվող մեր հայրենակից գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներգրավելու հնարավորությունները հասկանալու տեսանկյունից, քանի որ չափանիշներ ու պահանջներ սահմանելուց առաջ պետք է հստակ հասկանանք՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են մեր ունեցած հնարավորություններին»: 

Խոսելով գիտական աշխատանքների պաշտպանության հուսալիության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առաջարկել է դիտարկել ոլորտային նեղ մասնագետների ներգրավվածությամբ մեկանգամյա մասնագիտական խորհուրդներ կազմելու հնարավորությունը, ինչը, փոխնախարարի խոսքով, կբարձրացնի գործընթացի արդյունավետությունն ու անաչառությունը: 

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ բարեփոխումների բոլոր ձևաչափերն անհրաժեշտ է շարունակաբար քննարկել և միայն դրանց արդյունավետության նկատմամբ լիակատար վստահության դեպքում կատարել կանոնադրության վերանայումներ: 

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև գիտական աստիճանավորման համար սահմանված պահանջների արդիականացմանը, կոմիտեի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականությանը, գիտական աշխատանքների թեմատիկ վիճակագրությանը վերաբերող և ոլորտային այլ հարցեր: 

«Թեմաները զգայուն են, չկան պարզ լուծումներ, բայց կա մշտապես զգոն և բարեփոխումների հարցում ճկուն լինելու անհրաժեշտություն»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և շնորհակալություն հայտնել անկեղծ ու շահագրգիռ քննարկման համար:

Վահրամ Դումանյան Բարձրագույն որակավորման կոմիտե

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին