Այսօր Գերագույն Ստախոսը խոստովանական ցուցմունքներ տվեց ստորագրվող փաստաթղթի վերաբերյալ եւ հաստատեց իմ կողմից հնչեցված ԲՈԼՈՐ թեզերը (ինչպես Ֆեյսբուքում, այնպես էլ այստեղ): Այս մասին մայիսի 20-ին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ելնելով վերոգրյալից՝ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ.
1. Դու հայ ժողովրդի անունից որեւէ բան ստորագրելու բարոյական իրավունք չունես: Դու կապիտուլյանտ ես, որը պարտություն է ծրագրել, իրականացրել եւ պարտադրել մեզ։
2. Դու նման փաստաթուղթ ստորագրելու օրինական իրավունք չունես: Դու պաշտոնակատար ես, այլ ոչ թե վարչապետ:
3. Չի կարելի հավատալ ինչպես Նիկոլի, այնպես էլ նրա հանցակիցների ոչ մի խոսքին։ Նրանք չեն կարող չստել:
4. Քանի դեռ չեն հրապարակվել նախորդ համաձայնագրերի բոլոր գաղտնի արձանագրությունները, բոլոր խոսքերն անիմաստ են:
Այսօր դու երկու պարտականություն ունես, անասուն՝ դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից եւ դադարեցնել սակարկումների առարկա դարձնել այն հողը, որի վրա կառուցելու ենք մեր ապագան:
#antinikol»,- գրել է նաեւ նա: