Գվատեմալայի արեւմուտքում գտնվող բանտում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առնվազն յոթ դատապարտյալներ են գլխատվել։ Այդ մասին հայտնում է Periodico պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ապստամբությունը տեղի է ունեցել Կանտելի քաղաքապետարանի բանտերից մեկում: Ըստ թերթի, գերբնակեցված բանտում պահվում է 2225 բանտարկյալ, որը կրկնակի գերազանցում է իր առավելագույն հզորությունը:
Ըստ Prensa Libre թերթի, անկարգությունները սկսվել են այցի ժամանակի ավարտից մի քանի րոպե անց, դա տեղի է ունեցել հանցավոր խմբավորումների առճակատման պատճառով:
Ավելի վաղ անկարգություններ էին տեղի ունեցել Բրազիլիայի Պուրակեկուարա բանտում, ապա բանտարկյալները պատանդ էին վերցրել անվտանգության 7 աշխատակցի։