ԱԱԾ պահեստազորի սպաների միության օրվա աշխատանքային քննարկումներին մասնակցում էր Արցախի հերոս, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։
«Արցախից ժամանած մեր կառույցի խորհրդի անդամը ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը, առկա սահմանային խնդիրները, անվտանգային հարցերի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»,-ասված է միության տարածած հաղորդագրության մեջ: