f

Անկախ

«Հրապարակ». Դաշնակիցների միջով սեւ կատու է անցել


Երեկ տեղեկացանք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ «Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանի ջրերը մի առվով չեն գնացել, եւ Աբրահամյանը փոշմանել է, ու հնարավոր է ընտրություններին չաջակցի Ուրիխանյանին։ Ավելին՝ նրան վերջերս տեսնում են իշխանամերձ շրջանակներում, գործարար խավի հետ։

Հիշեցնենք, որ օրերս Ուրիխանյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ թեեւ Աբրահամյանն իրենց ցուցակում չի լինի, սակայն ողջ ընտրապայքարի ընթացքում կաջակցի իրենց, իսկ ցուցակում չլինելու խնդիրը թերեւս Աբրահամյանի քաղաքացիության, ՌԴ-ում ապրելու հանգամանքով է պայմանավորված։ Աբրահամյանն էլ իր հերթին էր հավաստիացնում, որ այս անգամ ակտիվ ընտրապայքար է մղելու։ Օրեր առաջ էլ Ռուսաստանի հայերի միության եւ «Ալյանս» կուսակցության միջեւ «համագործակցության շարունակության վերաբերյալ» հուշագիր ստորագրվեց։


Երեկ մեր լրագրողն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից փորձել է լուրի իսկությունը պարզել, սակայն պատգամավորը խուսափել է ուղիղ պատասխանից, մասնավորապես հարցին՝ իր եւ Աբրահամյանի ճանապարհները բաժանվե՞լ են, եւ ընտրություններին միասին չե՞ն մասնակցի, ասել է․ «Իսկ ո՞վ է լսել որեւէ պաշտոնական հայտարարություն մեր մասնակցության ձեւաչափի մասին, ո՞վ է լսել տակտիկական, ռազմավարական գործողությունների մասին»։ Եվ շեշտել է, որ պաշտոնական հայտարարությունն այն է, որ իրենք միայնակ են մասնակցելու։ Իսկ Աբրահամյանն աջակցելո՞ւ է իրենց՝ ինչպես հայտարարել էր։ «Ինչո՞վ է աջակցելու»։ Գաղափարական առումով, նյութական եւ այլն։ «Նյութական աջակցություն ոչ ոք չի կարող ցուցաբերել կուսակցությանը՝ բացի օրենքով սահմանված կարգով։ Բարոյապես՝ այո, աջակցելու է, մենք էլ իրեն ենք աջակցում»։ Պրն Աբրահամյանը կոչ կանի՞ ընտրություններին ձեր օգտին քվեարկել։ «Միգուցե, կտեսնենք»։

 

Արա Աբրահամյան Տիգրան Ուրիխանյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին