Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գրիգորյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց վրացի մարզիկի հետ և առավելության հասավ 11:2 հաշվով