թե բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները չբավարարվեն, վաղը՝ ժամը 12: 00-ին, Վրաստանի մայրաքաղաքը կաթվածահար կլինի․ հայտարարել է «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ շարժման կազմակերպիչներից Վառլամ Գոլետիանին:
Նա «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդներին աննախադեպ միավորման կոչ է արել:
«Եթե մինչև վաղը ժամը 12:00-ն որոշում չկայացվի մեր պահանջների վերաբերյալ, ապա մենք ամբողջովին կաթվածահար կանենք մայրաքաղաքը, ոչ ոք չի կարողանա ոչ մի տեղ գնալ: Դա անելու համար մենք պետք է պահպանենք մեծ թվաքանակ, և կարևոր է, որ մեզ միանան ավելի շատ մարդիկ, քան այսօր այստեղ են հավաքված: Հետևաբար, եթե համարում եք, որ առաջին հերթին ժողովրդի կամքն ու ցանկությունն է, ապա մենք պետք է այս պայքարը հասցնենք մինչև վերջ և պատասխանատվության ենթարկենք բոլոր հանցավոր գործողությունների համար, որոնց ստեղծողն ու հեղինակը այս դեպքում կառավարությունն է»,- ասել է Գոլետիանին:
Ըստ նրա՝ կառավարությունը պետք է դադարեցնի պայմանագիրը «Էնկա» թուրքական կազմակերպության հետ, նաև՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ցուցարարները վրաններ են դրել մայրաքաղաքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկախը գրել էր Նամախվանիի հիդրոէլեկտրակայանի կառուցման վտանգների մասին: