f

Անկախ

Այո', Փաշինյանը միակ մեղավորը չէ, կա ևս մեկ մեղավոր։ Եւ այդ մեղավորը դու ես,Լևոն Տեր Պետրոսյան


Եթե մի կողմ դնենք բոլոր «խորաթափանց» ձևակերպումները, ապա Ղարաբաղյան շարժման շնորհիվ իշխանության եկած, ապա Ղարաբաղը թշնամուն հանձնելու ցանկությամբ ապրող Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի իմաստն այն էր, որ նա հերթական անգամ փորձեց տարանջատվել իր քաղաքական և գաղափարական հոգեզավակ Նիկոլ Փաշինանից։

Իրականությունը սակայն այն է, որ Նիկոլը չի արել Արցախի հետ ոչինչ ինչ չէր ցանկանում անել Տեր-Պետրոսյանը։ Եթե նայենք վերջնաարդյունքին, ապա Տեր-Պետրոսյանի ուզածն եղավ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չի, Արցախի պետականությունն ունի խիստ մշուշոտ ապագա, դրա հետ մեկտեղ «ճանապարհ է բացվել» Ադրբեջանի հետ դելիմիտացիայի համար, իսկ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելուց հետո, ճանապարհ կբացվի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, մի բան ինչի մեջ Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և իրեն մոտ կանգնած օլիգարխները տեսնում են իրենց և Հայաստանի ապագան։

Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է։ Իհարկե, անգամ պատմական առումով, Տեր-Պետրոսյանը չի ուզում, որ իր անունը սերունդների համար կապված մնա պարտված, շատերի գնահատմամբ դավաճանի հետ կողք կողքի։ Բայց դա հենց այսպես էլ լինելու է. Նիկոլի անվան կողքին միշտ լինելու է Լևոնի անունը։

Ինչ վերաբերվում է նրան, որ «հիմա հազարով երիտասարդներ չեն ապրում պահանջատիրության գաղափարով», ապա այո, Ղարաբաղի հաշվին իշխանության եկածը և Ղարաբաղը հանձնելու գաղափարական հայրը իրավացի է։ Իր ցանած սերմերը պտուղներ են տվել։ Հայաստանում իրոք կա մի սերունդ, այսինքն սերունդի մի հատված, որը չի գիտակցում, որը չի ապրում գիտակցությամբ, որ պատիժը, պատժի անխուսափելի լինելը նոր հանցագործությունների կանխման լավագույն մեթոդներից է։

Լևոնը և իր նմանները չեն հասկանում, որ, օրինակ, Սիրիայում կատարվածը թուրքերի ներթափանցմանը, եզդիների և քրդերի դեմ կատարվածը պատճառ է այն բանի, որ ցեղասպանված հայերը չեն հասել թուրքերին պատժելու հանգրվանին։ Ուստի Լևոնի արածը, իր հպարտությունը հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև մարդկության դեմ։

Հ.Գ. Այո', Փաշինյանը միակ մեղավորը չէ, կա ևս մեկ մեղավոր։ Եւ այդ մեղավորը դու ես։

Բենիամին Մաթևոսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Լևոն Տեր-Պետրոսյան Ադրբեջան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին