f

Անկախ

Գևորգ Աճեմյանին իրավական և քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երևանի ավագանու մանդատից


Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր 5 գործընկերների նախագիծը, որով առաջարկում էին մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանին:

Որպես հիմնավորում ներկայացվեց այն, որ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ից, չի մասնակցել ավագանու հերթական որեւէ նիստի, ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովում: «Նախագիծն ունի նաեւ քաղաքական մաս: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել այս որոշումն ընդունելու, վստահ եմ, բոլորիս համար էլ անընդունելի վարքագիծ է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով սեփական արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը, չնայած երեւույթը քննադատելի է, բայց ավելի մանրամասն անդրադառնալու կարիք չեմ տեսնում»,- ասաց Գալջյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է առաջնահերթ եղել՝ օրե՞նքը, թե՞ քաղաքական նպատակահարմարությունը:

«Ձեր խմբակցությունում եւս կան ավագանու անդամներ, որոնք ոչ թե 3-4 նիստի, այլ երեւի 6-7 նիստի չեն եկել եւ չեն մասնակցել: Մենք կառուցում ենք օրենքի՞ երկիր, թե՞ քաղաքական նպատակահարմարության»,- հարցրեց Մանրիկյանը:

Արմեն Գալջյանը պատասխանեց, որ քանի որ ինքը սկզբում ընթերցել է իրավական մասը, ապա իրավական մասն առավել առաջնային է:

«Ինչ վերաբերում է մյուս ավագանու անդամներին, որոնք բացակայել են օրենքով սահմանված շեմից ավելի, կարծում եմ, պետք չէ նույնականացնել դեպքերը, որովհետեւ տվյալ անձնավորությունն անգամ չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում եւ անգամ ֆիզիկապես չի կարող իրականացնել ավագանու անդամի պարտականությունները, իսկ այլ անձիք բնակվում են Երեւան քաղաքում եւ անհրաժեշտության դեպքում իրացնում են իրենց լիազորությունները»,- ասաց Գալջյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը անընդունելի համարեց քաղաքական նպատակահարմարությամբ ավագանու անդամին լիազորություններից զրկելը. «Ավագանու նիստերի դահլիճը չի կարելի սեփական հաշվեհարդարների հարթակի վերածել, հայտարարության այդ մասն անընդունելի եմ համարում: Մի հարց եմ ուզում տալ՝ հանձնաժողովը կապվե՞լ է Գեւորգ Աճեմյանի հետ եւ ճշտել՝ նա մտադրություն ունի՞ գալ Հայաստան, թե՞ ոչ, կա՞ արդյոք ավագանու անդամի կարծիքը, քանի որ այդ մանդատը ամեն դեպքում երեւանցին է տվել»,- հարցրեց Աբգարյանը:

«Քանի որ տվյալ անձնավորությունը հայտարարել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից, հետեւաբար, ես կամ որեւէ մեկը մեզ վրա պարտավորություն չենք վերցրել իր հետ կապվելու, մնացած մասով, տիկին Աբգարյան, սա քաղաքական մարմին է, եւ շատ բնական է, որ քաղաքական որոշումներ էլ են կայացվում»,- պատասխանեց Գալջյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած մեկ այլ ավագանու անդամ՝ Էռնեստ Ավանեսովը, հիշեցրեց, որ «Իմ քայլում» խոսում էին ներքին ընդդիմության դրական կողմերի մասին: Նա նաեւ հարցրեց, թե ի՞նչ չափորոշիչներով են որոշում՝ ավագանու անդամի հայտարարությունը վիրավորո՞ւմ է քաղաքական թիմին, թե՞ ոչ:

«Քանի գնում, ինչ-որ երեւույթներ են լինում, ամեն անգամ ասում ես, որ էլ չես զարմանա, բայց անընդհատ զարմանալու տեղիք եք տալիս: Որտե՞ղ է այդ չափանիշը, ո՞վ է որոշում՝ դա նեղացնո՞ւմ է  քաղաքական ուժին, վարկաբեկո՞ւմ է քաղաքական ուժին, թե՞ գուցե օգնում է ու սխալներն է ցույց տալիս»,- հարցրեց Ավանեսովը:

«Ձեր նկարագրած երեւույթն ընդունելի է, բայց այն, ինչ տեղի է ունեցել տվյալ անձի կողմից՝ այդ վերաբերմունքը, բառամթերքը, չի տեղավորվում Ձեր նկարագած երեւույթի մեջ»,- պատասխանեց Գալջյանը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ Երեւանի ՏԻՄ օրենքում հստակ նշված են հիմքերը, որով պետք է տեղի ունենա ավագանու անդամի մանդատի լիազորությունների դադարեցումը:

«Այդ հիմքերի մեջ Ձեր քաղաքական նախասիրությունները, հատկապես ավտորիտար բնույթի նախասիրությունները չեն տեղավորվում։ Այսինքն՝ տվյալ անձը ստացել է ավագանու մանդատ եւ չի ներկայանում, ինչպես չեն ներկայանում ձեր խմբակցության շատ այլ գործընկերներ, որոնց մի մասի դեմքն արդեն մոռացել ենք, մյուս մասին, թերեւս, չենք էլ ճանաչել»,- ասաց Խաժակյանը եւ հետաքրքրվեց՝ մի՞թե ավելի անհարգալից չէ, երբ ավագանու անդամը գտնվում է Հայաստանում եւ չի ներկայանում նիստերին:

Այդուհանդերձ, 37 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Գեւորգ Աճեմյանը զրկվեց մանդատից:

Երևանի քաղաքապետարան Գևորգ Աճեմյան

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին