f

Անկախ

Փաշինյանի և Պուտինի շփումներում համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան


Մենք պահանջ ենք ներկայացրել, որ լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ և պրովակացիաներ են անում: Այս մասին Հանրային հեռուտաընկերության եթերում  ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Գործընթացը գնում է, որ այս ամբողջ ինֆորմավիան փոխանցենք ՀԱՊԿ-ին, քննարկումներ սկսենք, հասկանանք, թե իրավիճակին ինչ լուծում ենք տալու: Կեսօրի համեմատությամբ լարվածությունը նվազել է, բայց դա չի նշանակում, որ հանդարտություն է տիրում, լարվածություն կա: Այսօր արդեն սահմանին զոհ կա և սա ամբողջովին փոխում է իրավիճակը: ՀԱՊԿ-ը պետք է արագացնի գործընթաց սկսելու, նաև առաքելություն ուղարկելու: ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի, նաև ՌԴ-ի հետ գործարկել ենք մեխանիզմները»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը. «Դիրքորոշումն այդպիսին է և բոլորը, կարելի է ասել, կիսում են այդ դիրքորոշումը»:

ԱԽ քարտուղարը հավելեց. «Եթե մենք չկարողանանք արագ կարգավորում տալ խաղաղ դիվանագիտական ճանապարհով, ապա իրավիճակը մոտենալու է 4-րդ հոդվածում նկարագրված իրավիճակին և այդ դեպքում Հայաստանը նաև իր ՀԱՊԿ գործընկերների հետ ստիպված է լինելու այլ կերպ լուծել խնդիրը:Մենք շարունակում ռնք հուսալ, որ խնդիրը հնարավոր է քաղաքական դիվանագիտական ճանապարհով լուծել»:

Նա նշեց, որ հանրության ակնկալիքները շատ արագ իրականություն չեն դարձել, բայց համոզված է, որ խնդիրը լուծում ստանալու է։

«Քանի որ ՀԱՊԿ շրջանակում գործընթացներ կան, մեր դաշնակիցների դիրքրոշումն է, որ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով կարող է հարցը լուծվել, այս միջադեպը ցույց է տալիս, որ սպառվում է խաղաղ և դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորություններն և ավելին ասեմ, ՀԱՊԿ 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելու իրավիճակ են ստեղծում և ՀԱՊԿ-ը այս հանգամանքը պետք է հաշվի առնի: Մենք շարունակում ենք հուսալ, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խնդիրը կլուծվի, եթե հանկարծ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հնարավոր չլինի, ստիպված ենք լինելու այլ գործիքներ կիրառել»:

Դիտարկմանը, թե Կառավարության տեսակե՞տն է, որ այն պետք է սահմանազատման աշխատանքին զուգահեռվի Արցախի կարգավիճակի քննարկումով, Գրիգորյանն ասաց․ «Մենք ասել ենք, որ զորքերը դուրս բերելուց հետո հնարավոր միջավայր է ստեղծել, որպեսզի այդ հարցերը սկսենք  քննարկել: Մենք գտնում ենք, որ այդ հարցերը փոխկապակցված են, Ադրբեջանի հետ մեր խնդիրները հնարավոր չէ առանձին քննարկել, բոլորը փոխկապակցված են»:

Արմեն Գրիգորյան Անվտանգության խորհուրդ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին