f

Անկախ

Երկրի իմիջի վրա պետք է գումար ներդնել անընդհատ, ոչ թե որոշակի հարվածներից հետո. Քոչարյան


Երկրի իմիջի վրա պետք է գումար ներդնել անընդհատ, ոչ թե  որոշակի հարվածներից  հետո: Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ,  «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Իմ համար ցավալի է, որ  CNN-ը  միացնում եմ, գիշեր-ցերեկ Ադրբեջանի ռեկլամ է գնում եւ բավական որակով, լավ ձեւով պատրաստված : Իմ համար ցավալի է, բայց ես որեւէ տեղ  Հայաստանի վերաբերյալ որեւէ բան չեմ տեսնում: Մի երկու փոքր բան կար, հետո պարզեցի, որ Էռնեկյանի միջամտությամբ ինչ-որ բան էր սարքվել եւ պետությունը որեւէ առնչություն այդ ամենի հետ չուներ: Սա պետության սուրբ պարտականությունն է: Իմիջի տեսանկյունից պետք է նաեւ մեր դիվանագիտական ծառայություններն իրենց գործն ասեն, մենք կարող ենք Սփյուռքի պոտենցիալը, ավելի ակտիվ ուղերձի դնել, այսօր այն անջրպետը, որ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ ձեւավորվեց, պետք է  հաղթահարվի: Նաեւ ռուսական ալիքներում էին ինչ-որ բաներ դնում, օրինակ Ծաղկաձորը ներկայացնելու համար, հետո մոռացվեց: Օրինակ Ծաղկաձորում տեսա, որ տուրիստները քիչ են, Ռուսաստանից այստեղ կարելի էր այնպիսի հոսքեր ունենալ, չարվեց ոչինչ: Սա ձեւ չի աշխատելու»,-ասաց նա:

Քոչարյանը հիշեց, որ իր վարչապետության առաջին տարում իրենք 1997 թվականին ունեցել են 37-38 հազար տուրիստ: 
«Այն ժամանակ ասում էին` պետք է ճանապարհ, պետք է օդանավակայան, պետք է ընկերություններ թռնեն, որոնք անվտանգության տեսանկյունից կասկած չենք առաջացնում: Ահռելի աշխատանք էր պետք անել տուրիզմի համար, մեկ հյուրանոց չկար: 1998-99 թվերին էստի համեցեք էինք անում, որ մեկը գար, հյուրանոց սարքեր, շարժը սկսվեց 1700 ամյակի հետ կապված էն ժամանակ: Եթե պատմեմ` Երեւան հյուրանոցը ոնց կառուցվեց, դա հետաքրքիր մեկ այլ պատմութուն է»:

Ռոբերտ Քոչարյան տնտեսություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին