ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անհապաղ պահանջում է ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրել՝ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետեւանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ եւ այսօր արդեն գերեվարված անձինք,
Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետեւանքները՝
անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»,- գրել է նա։