Հարցը պետք է լուծվի «գերիներ գերիների դիմաց» սկզբունքով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հարցին՝ ՀՀ–ում չկան ադրբեջանցի գերիներ, ինչպես պետք է հարցը լուծվի, Ա․ Քոչարյանը պատասխանեց․ «Ակնկալում եմ, որ մեր ստորաբաժանումները պետք է լուծեն այս խնդիրները, եթե չկարողանան, իրավիճակը դժվար թե արագ հանգուցալուծվի»։