f

Անկախ

Փաստաբանները Նիկոլ Փաշինյանի դեմ հայց են ներկայացրել դատարան


Փաստաբաններ Վահե Հովսեփյանը եւ Վարդան Առաքելյանը հայցով դիմել են վարչական դատարան, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի պետական սահմաններին, տարածքների ամբողջականությանը վերաբերող փաստաթուղթ ստորագրի։ Խոսքը վերջին օրերին համացանցում տարածված փաստաթղթի մասին է, որը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել Փաշինյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Հովսեփյանը։

Հայցի հետ նաեւ դատարանին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Փաշինյանին արգելեն մինչեւ այս գործի քննության ավարտը որեւէ խնդրահարույց փաստաթուղթ չստորագրի։ «Փաշինյանը չունի իրավունք եւ լիազորություն որեւէ փաստաթուղթ ստորագրելու եւ, որպես վարչապետ, Հայաստանի անունից հանդես գալու։ Փաշինյանը հրաժարական ներկայացելու պահից  այլեւս վարչապետ չի հանդիսանում, առավել եւս վարչապետի պաշտոնակատար։ Սա հստակ նախատեսված է Սահմանադրությամբ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ փաստաթղթից հասկանալի է, որ այն միջազգային պայմանագիր է, իսկ այդ պարագայում, ըստ Սահմանադրության, հարկավոր են ներպետական ընթացակարգեր, որոնք անցնելուց հետո է հնարավոր ստորագրումը։

Փաստաբանը նաեւ նկատեց, որ փաստաթուղթը ենթադրում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, իսկ սա ենթադրում է հանրաքվեի անցկացում։ «Փաստորեն նման փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չունեցող անձը փորձում է շրջանցել այս իրավական ընթացակարգերը եւ ստորագրել փաստաթուղթը»,- նշեց Վ․ Հովսեփյանը՝ նկատելով, որ իրենց հայցի նպատակն այդ ստորագրումը կանխելն է։

Վահե Հովսեփյան Նիկոլ Փաշինյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին