f

Անկախ

Ադրբեջանն օգտվեց առիթից՝ խորացնելու հայ-ռուսական հարաբերությունների ճեղքը. Արթուր Վանեցյան


Այսօր առավոտյան հայ 6 զինծառայողների գերեվարումը կապում եմ ուղիղ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունների հետ։ Նա ուղղակի մեղադրեց ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մեջ, եւ Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերությունների մեջ կա ճեղք, խնդիր, օգտվեց առիթից, գերեվարեց հայ զինծառայողներին, որ այդ ճեղքն ավելի խորացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Աննախադեպ եւ անթույլատրելի է այս իրավիճակը։ Ամենակարեւորը՝ պետք է ախտորոշել՝ ինչն է պատճառը, որ մենք ունենք նման զարգացումներ։ Նիկոլ Փաշինյանը եւ այս կապիտուլյանտ իշխանությունը առհասարակ ինչքան մնան մեր երկրի ղեկին, մենք այդքան ունենալու ենք պրոբլեմներ»,- ասաց նա՝ նշելով, թե իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանությունը պահելու համար։

«Բանաձեւել եմ՝ Նիկոլ Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ։ Ցավոք սրտի, այդ բանաձեւը գործում է մինչեւ օրս։ Նիկոլը կանգ չառավ եւ շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը։ Մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր արտաքին սահմաններում, Նիկոլին եւ իր դավաճան խմբակին՝ դատարանի, Աստծո եւ ժողովրդի դատաստանի առջեւ»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք ՊՆ-ն կրակ կբացի՞ թշնամու դեմ, Վանեցյանն արձագանքեց․ «Մենք վերջին մի քանի օրերում ականատես ենք եղել, որ ՀՀ զինված ուժերը մեր երկրի արտաքին սահմանները պաշտպանելու համար փոխանակ զենք կիրառեն, ձեռնամարտի են բռնվում հակառակորդի հետ։ Ասում են՝ կա պայմանավորվածություն կրակ չբացելու, բայց մենք տեսանք, որ ունեցանք զոհ եւ վեց գերեվարված, այսինքն՝ այդ պայմանավորվածությունը պահում է բացառապես Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը որեւէ պարագայում այդ պայմանավորվածությունը չի պահում, եւ հենց սա է այն ցուցիչը, որ մենք ունենք պարտված իշխանություն, պարտված Նիկոլ Փաշինյան, որը չի կարողանում պաշտպանել եւ առաջ մղել ՀՀ պետական եւ ազգային շահերը»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը նաեւ նշեց, որ մոտ 10-15 օր առաջ գրություն է ուղարկել ԳՇ պետին՝ խնդրելով, որ «Պատվի ունեմ» դաշինքից ձեւավորվի ջոկատ, եւ իրենք մեկնեն ՀՀ-ի կամ Արցախի ցանկացած հատված՝ սահմանները պահելու։

«ԳՇ-ն այս փուլում ոչ նպատակահարմար է գտել մեր մեկնումը, բայց խոստացել են անհրաժեշտության դեպքում դիմել»,- հայտնեց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին