Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ դիմելով պետական կառույցների ղեկավարներին ու աշխատակիցներին։
«ՀՀ Զինված ուժեր, ԱԱԾ, ԱԳՆ և այլ պետական կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ։
Բոլոր կարմիր գծերն անցած են։ Դուք պարտավոր եք պաշտպանել պետականությունը և ժողովրդի, այլ ոչ թե թշնամու շահերը։
Կանգնեցրեք դրան։
Նիկոլից հետո կյանք է լինելու և դուք այդ կյանքում տեղ չեք ունենա, եթե հիմա չփրկեք երկիրը ազգակործան պատուհասից։
Դուք չե՞ք հասկանում, որ նա սպանում է երկիրը։ Հանեք Հայաստանն այս մղձավանջից»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։