f

Անկախ

1 ժամ էինք տվել՝ գերեվարված 6 զինծառայողներին վերադարձնելու համար, բայց մեր ռուս գործընկերներն ասացին Բաքվի հետ քննարկում են վերադարձի հարցը․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ


Գերեվարված զինծառայողների խումբն ունեցել է և՛ իր աջակցման խումբը, և՛ կառավարման խումբը, և՛ խնդրի կատարման խումբը։ Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

«Բոլոր նշվածները չեն գերեվարվել, այսինքն՝ եթե 6 զինծառայող գերեվարվել է, չի նշանակում, որ խումբը կազմված էր 6 հոգուց։ Խումբն ավելի մեծ էր, սակայն  գործողությունների անմիջական շրջանում եղել է 4 զինծառայող, որոնք անմիջական խնդիր էին կատարում, և երկուսը՝ կառավարման խմբի մեջ մտնող, մոտեցել էին բանակցություններ վարելու։ Այսինքն՝ պատկերացնում էին, որ կլուծվեր նույն  ճանապարհով, բայց հակառակորդը գործել է այլ կերպ, և մեր տարածքում՝ պետական սահմանից 800 մետր խորության վրա, շրջափակել և գերեվարել մեր 6 զինծառայողներին»,-ներկայացրեց նա՝ նշելով, թե միջադեպն առևանգում չէ, առևանգելը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում։

Ասրյանը նաև հավալեց․ «Մենք տվել էինք 1 ժամ՝ գերիներին վերադարձնելու համար, 1 ժամն անցնելուց հետո մեզ հետ կապ են հաստատել ռուս գործընկերները, որոնք Ստեփանակերտում են, և ներկայացրել, որ անցկացնում են խորհրդակցություն և Բաքվի հետ քննարկում գերիների վերադարձման հարցը, դրա համար մենք 1 ժամը լրանալուց հետո համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր պայմանները չկատարի, մշակվում են համապատասխան պլաններ»,-ասաց ԶՈւ ԳՇ պետի տեղակալը։

Էդվարդ Ասրյան ՀՀ Գլխավոր շտաբ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին