f

Անկախ

Իրականությունն այն է, որ մեր երկիրը մեր ձեռքից տանում են


Տարիներ շարունակ մենք գերադասել ենք չնկատել մեր սխալները, հավատալ ինչ որ առասպելական սցենարների, մարդկանց, մոնստրների, կարդինալների, բայց ավելի պարզ իրականությունը անտեսել: Բարդացնել ամեն ինչ, դեմքի լուրջ արտահայտությամբ փիլիսոփայել ու չտեսնելու տալ աղաղակող իրականությունը: Այսպես միշտ է եղել, բայց 2018 թվականից հետո նոր հորիզոններ նվաճեցին «նիկոլը Սերժի պրոյեկտն է», « նիկոլի գրպանը գցեցին հողերը»,« Սերժը իշխանությունը տվեց Կարենին, Կարենն էլ` նիկոլին» և նման այլ ցնդաբանությունները, պատերազմից հետո էլ անտեսելով կապիտուլյանտի ու նրա թիմի դիվանագիտական ձախողումները, նրա ու նրա գենշտաբի ռազմական ձախողումները սկսվեցին «էս սաղ Քոչարյանն ա անում», «ռուսը անում է Քոչարյանի համար» ու այլ նմանօրինակ ապուշություններ:

Հավանաբար այդպես հեշտ է, հավանաբար այդպես ավելի հանգիստ է, քանզի իրականությունը խեղդվելու աստիճան ծանր է, դառը:

Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ ես ու իմ նման շատերը գեներալների ու էլի մարդկանց համարել ենք մեզնից առավել, քանզի մտածել ենք մի ինչ որ իքս պահի իրենք կանեն ավելին, քան մենք: Հանուն հայրենիքի: Բայց նրանք միֆ էին, սուտ, կեղծիք:

Իրականությունն այն է, որ մեր երկիրը մեր ձեռքից տանում են,

իրականությունն այն է, որ այս ողորմելի ու անպաշտպան վիճակը ունի դաժան զոհեր` մահերի, վիրավորների, գերիների, նոր գերիների, նոր տարածքային կորուստների տեսքով:

Իրականությունն այն է, որ այս ամենը ունի կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ` հիմնական գլխավոր մեղսագործով, ով սեփական երկիրը ունակ չէ պաշտպանել:

Իրականությունն այն է, որ կփրկվենք, եթե ուղղակի ցանկանանք ապրել:

Իրականությունն այն է, որ պետք է մեկ հարցի պատասխանել` արդյո՞ք սա է երկրի ղեկավարի ձեր ցանկալի տարբերակը: Չե՞ք ուզում ապրել հանգիստ, օրվա խնդիրներով, որոնց մեջ չկա մահ, գերի, տարածք, «թուրքը եկել է մեր գյուղ» բառերը: Չե՞ք ուզում անվտանգ նստել ձեր տանը, սուրճի սեղանի շուրջ բամբասել երկրի ղեկավարից ու բոլորից, բայց վստահ լինել քեզ քո տանը գերի չեն վերցնի, չեն սպանի, չեն խոշտանգի:

Հիմա մեզ ուժեղ ճգնաժամային կառավարիչ է պետք` փորձառու ու կարող: Բայց այդ մարդը պիտի խոստանա նաև համերաշխություն բերել: Բավական է իրար ատել հանուն ոչնչի: Բավական է իրար անպատվել հանուն ոչնչի: Բավական է իրար ոչնչացնել հանուն ոչնչի: Մենք իրավունք չունենք իրար ատել ավելին քան մեր թշնամուն: Մեր զավակներին թշնամուն հանձնողին, այո՜, բայց ոչ իրար:

Հ.Գ. Գտեք օրական թեկուզ մեկ մոլորյալ նիկոլականի, համոզեք, խոսեք, բացատրեք` առանց վիրավորելու: Կամ բոլորով ենք ապրելու կամ բոլորով կործանվելու:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին