f

Անկախ

ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է իրենց ուժերը տեղափոխել մայիսի 11-ին զբաղեցրած դիրքե


ԱՄՆ-ը անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին վերջին զարգացումներով, այդ թվում` ադրբեջանական զորքերի կողմից մի քանի հայ զինվորների ձերբակալմամբ: Այս մասին ասվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին հասնել միջադեպի անհապաղ եւ խաղաղ կարգավորման: Նաեւ շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ այլ ձերբակալվածներին, եւ հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իր պարտավորությունների մասին` մարդասիրաբար վարվել բոլոր ձերբակալվածների հետ:

 

 

ԱՄՆ-ը սադրիչ եւ ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի չսահմանազատված հատվածներով: Դեմ ենք սահմանազատման համար ուժի կիրառմանը եւ կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքեր եւ դադարեցնել չսահմանազատված հատվածներում ռազմական ամրությունների տեղակայումն ու վերգետնյա ականների տեղադրումը:

Մասնավորապես, կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել այն դիրքեր, որոնք զբաղեցրել է մայիսի 11-ին: Կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին զբաղեցրած դիրքեր, եւ ողջունում ենք այս կապակցությամբ մտադրությունների վերաբերյալ հայտարարությունները: Նման գործողությունները կնվազեցնեն լարվածությունը եւ խաղաղ բանակցային գործընթացի հնարավորություն կստեղծեն` սահմանազատման անհապաղ գործողություններ իրականացնելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ջանքերին:

ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով», - նշվել է հայտարարության մեջ:  

 

ԱՄՆ պետդեպարտամենտ կոչ Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին