f

Անկախ

Եթե Խոզնավարից մինչև Սոթք սահմանազատում ես անում, ապա ընդունում ես, որ Շահումյանի և Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևը Ադրբեջան է. Դավիթ Ջամալյան


Ցանկացած քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ վերջին շրջանում Սև լճի մոտ առաջանալուց մինչև այս պահը մեր ուժերը չեն կրակել, ըստ ամենայնի, հրաման չկա. Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով՝ նախկինում Ադրբեջանի հետ սահմանը պահպանվում ՀՀ-ի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի կողմից, այդ գործընթացը ուներ հստակ եզրույթ՝ պետական սահմանին մարտական պահպանություն, և Արցախի սահմանը հսկում էր բանակը, որպեսզի հնարավոր ագրեսիայի պարագայում արագ հնարավորություն լինի կանխելու և թշնամուն թույլ չտալու հանկարծակի հատվածով խախտել սահմանը և մխրճվել մեր թիկունք։

«Հենակետի ավագը՝ տվյալ ստորաբաժանման հրամանատարը, եթե իր հենակետի վրա հարձակում է ձեռնարկվում, կամ թշնամին խախտել է սահմանը, իրավունք ունի առանց վերադասին զեկուցելու նախազգուշական կրակ բացել: Այս պարագայում տվյալ ստորաբաժանումը, որը հակառակորդի երկու խմբավորման միջև պետք է հենակետ տեղադրեր, ինչո՞ւ է եղել անպաշտպան, տվյալ ստորաբաժանման հրամանատարն իրավունք ունի կրակ բացելու և քանի որ հրաման չի ունեցել նրանք էլ լկտիացած եկել և գերեվարել են մեր զինծառայողներին»,– ասաց նա:

Խոսելով երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի Կութ գյուղ գնալու մասին՝ Ջամալյանը նշեց, որ Փաշինյանը, տեսնելով, որ սահմանազատման այդ գործընթացը երկրում լուրջ դիմադրության է հանդիպում, իր կառուցողական ընկերոջ հետ, սահմանազատման անվան տակ սահմանամերձ տարածքներ է ցանկանում հանձնել. «Կապիտուլյանտը հասկանում է, որ այդ ամբողջ պրոցեսը հիմա անել չի հասցնի, նաև իր վարկանիշի վրա կազդի՝ գնում է խայտառակ քայլի, այս ճգնաժամը խաղաղ կարգավորելու և սահմանազատման անվան տակ՝ Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների օկուպացիան լեգիտիմ է դարձնում»:

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկին, որ Հայաստանի և Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հեռանում են Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են դիտորդներ, որից հետո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ, Ջամալյանն ասաց.

«Եթե դու Խոզնավարից մինչև Սոթք սահմանազատում ես անում՝ դա նշանակում է, որ դու առնվազն ընդունում ես, որ Արցախի Շահումյանի և Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևը Ադրբեջանի տարածքն է, այսինքն՝ դու լեգիտիմացնում ես ադրբեջանական օկուպացիայի հետևանքները: Սոթքից մինչև Խոզնավար այդ պայմանական սահմանից այն կողմ ոչ թե Ադրբեջանն է, այլ Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևը, եթե սահմանազատման պրոցես ես սկսում, և ընդունում ես, որ այդ հատվածում ՀՀ-ի և Ադրբեջանի սահման պետք է անցնի, նշանակում է սահմանից այն կողմի տարածքն ընդունում ես իբրև Ադրբեջանի տարածք»:

Նրա խոսքով՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը Փաշինյանը հիմա ստորագրել չի կարող, այդ պատճառով խնդիրը խաղաղ կարգավորելու անվան տակ, մասնակի է բավարարում Ալիևի պահանջը, գոնե լեգիտիմացնում է Շահումյանի և Քաշաթաղի հյուսիսային հատվածի օկուպացիան:

Դավիթ Ջամալյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին