f

Անկախ

«Առավոտ»․ Ստացվում է, որ առաջին երեքն «ուզում էին» Արցախը հանձնել, բայց չհանձնեցին, իսկ չորրորդը «չէր ուզում», բայց հանձնեց


«Իմ տպավորությամբ՝ վարչապետի ներկայիս պաշտոնակատարը, որն ընդհանրապես չի ընդունում իր հասցեին ոչ մի քննադատություն, առավել ցավագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները: Հիմա էլ, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Փաշինյանը պնդեց, որ Տեր-Պետրոսյանն «ուզում էր Արցախը հանձներ» Ադրբեջանին: Ավելի վաղ «հանձնելու» ցանկությունը նա վերագրել էր նաև մնացած նախկին նախագահներին:

Այդ միտքը նա նաև երեկ կրկնեց: Ընդհանրապես, հետադարձ հայացքով քաղաքական գործիչների մտադրությունները քննելն անշնորհակալ գործ է: Ինչ էին ուզում անել նախկին ղեկավարները, գուցե և հետաքրքիր հարց է, բայց շատ դժվար ստուգաբանվող: Այդ թեմայով (ճիշտ է, բոլորովին այլ առիթով) դիպուկ դատողություն է արել հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը իր գրքերից մեկում: Խոսելով զուտ արտածական (դեդուկտիվ) մտավարժանքների մասին, նա նշում է, որ «ոչ մի դատարան չի ապացուցել մարդկանց հետին մտքերը»: Տվյալ դեպքում Փաշինյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը ցանկանում էին Արցախը հանձնել Ադրբեջանին: Ենթադրենք, այդպես է: Գուցե Հայաստանն էլ էին ուզում հանձնել, կամ ձգտում էին հայ ժողովրդին ամբողջությամբ ջնջել աշխարհի երեսից: Բայց ես գերադասում եմ խոսել ոչ թե մտադրությունների, այլ կատարված փաստերի մասին: Առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ մենք ունեցել ենք 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ, իսկ Փաշինյանի ժամանակ այդ տարածքը, որտեղ հազարամյակներով հայեր են ապրել, դարձել է 3.3 հազար քառակուսի կիլոմետր, այն էլ՝ խիստ վտանգված:

Ստացվում է, որ առաջին երեքն «ուզում էին» Արցախը հանձնել, բայց չհանձնեցին, իսկ չորրորդը «չէր ուզում», բայց հանձնեց: Ձեզ ո՞ր տարբերակն է ձեռնտու: Կարծում եմ, որ 1998-ից հետո Հայաստանի բոլոր իշխանություններն իսկապես ցանկանում էին պահպանել status quo-ն, և դա, ինչպես հիմա է պարզ դարձել, սխալ հաշվարկ էր: Բայց Հայաստանի 2-րդ և 3-րդ ղեկավարները տարբերվում են 4-րդից նրանով, որ առաջինների դեպքում այդ կարգավիճակը պահպանվել է, իսկ վերջինիս դեպքում՝ չի պահպանվել՝ ի հեճուկս նրա խրոխտ հայտարարությունների: Որևէ մեկը կարո՞ղ է ապացուցել, որ երկու տասնամյակների ընթացքն անկասելիորեն տանում էր դեպի պարտություն, և Փաշինյանը ոչ մի ճար չուներ, բացի Արցախի 70 տոկոսը հանձնելուց և հազարավոր զոհեր տալուց: Արձանագրված փաստե՛րը, ոչ թե ձգտումներն ու մտադրությունները, թույլ են տալիս եզրակացնելու, որ 4-րդ ղեկավարը շատ ավելի անպատասխանատու է և արկածախնդիր, քան նախորդները: Ոչ միայն Փաշինյանին, այլև ընտրական պրոցեսի մնացած մասնակիցներին ես կառաջարկեի չօգտագործել «բա որ դու էսինչ թվին էսինչ բանն էիր ասում» փաստարկը և խոսել այսօրվա վիճակի, ինչպես նաև վաղվա ելքերի մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լևոն Տեր-Պետրոսյան Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան Արցախ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին