f

Անկախ

Մարդի՛կ, հայե՛ր, ուշքի՛ եկեք․ իր էությամբ ոչ լեգիտիմ իշխանությունը և բնույթով այլասերված մարդիկ երկիրը տանում են դեպի փլուզում և անդունդ


Մենք աստիճանաբար կորցնում ենք ինքնապահպանության բնազդը։ Այսպիսով փորձանքը մոտեցնում ենք մեր տներին, մեր օջախներին: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ ախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

«Մենք աստիճանաբար կորցնում ենք ինքնապահպանության բնազդը։ Այսպիսով փորձանքը մոտեցնում ենք մեր տներին, մեր օջախներին։

Մի րոպե անջատեք ձեր հեռախոսները, հեռուստացույցները։ Կանգ առեք, փակեք ձեր աչքերն ու ինքներդ ձեզ ասացեք․ «ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև իմ երկիրը պաշտպանում են Նիկոլն ու նրա թիմը»։ Ու ի՞նչ, վաղվա ձեր անվտանգ ապագայի նկատմամբ վստահությունն ավելացա՞վ։ Դուք ձեր երեխայի պաշտպանությունը կվստահե՞իք մի մարդու, որը պաթոլոգիկ վախկոտ է և ստախոս: Մարդի՛կ, հայե՛ր, ուշքի՛ եկեք․ իր էությամբ ոչ լեգիտիմ իշխանությունը և բնույթով այլասերված մարդիկ երկիրը տանում են դեպի փլուզում և անդունդ, իսկ շատերը դա շարունակում են հանդուրժել՝ ամեն անգամ բերելով ինչ-որ անհեթեթ բացատրություն։

Մենք  կարող ենք դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց ժողովուրդը: Մի ժողովուրդ, որը քաղաքականությունից չի հեռացնում այն առաջնորդին, որն ուղղակի իր հիմարությամբ թշնամու հոշոտմանը հանձնեց հինգ հազար երիտասարդների, որը խեղեց հազարավոր մարդկանց ճակատագրերը, 21-րդ դարում չի կարող համարվել առաջադեմ։

Մարդի՛կ, մենք քննարկում ենք, դատապարտում և հույսեր տածում, իսկ մեր թշնամիները այդ ընթացքում յուրացնում են մեր Հայրենիքի մասնիկները։ Մենք մտահոգ ենք, մենք շատ մտահոգ ենք։ Եվ ի՞նչ։ Այդ մտահոգությունը դեռևս միայն թուրքերին է օգնում՝ տիրանալ մեր հողերին։

Երկու օր է մարզերում էի՝ Տավուշում, Գեղարքունիքում։ Հանդիպել եմ իմ թիմակիցների ու բազմաթիվ անծանոթ մարդկանց հետ։ Հակասական տրամադրությունների մեջ եմ, դժվար զսպվող զգացմունքների։

Այս մարդկանց աչքերում, մտքերում ես տեսնում են խորը անհանգստություն, տագնապ՝ վաղվա օրվա, իրենց ու երկրի ապագայի հանդեպ։

Սա այն Տավուշն է, այն՝ Գեղարքունիքը,  այն գյուղերն ու քաղաքներն են, որտեղ մենք մեծ ծրագրեր էինք իրականացրել, կառուցել նոր ճանապարհներ, դպրոցներ, գործարաններ, հիվանդանոցներ, կահավորել մեր սահմանները, ապահովել խաղաղ կյանք։ Ու հիմա՝ այսօրվա իրականությունը։

Վերջերս մի առիթով գրել եմ, որ պետական ծառայողների համար ժամանակն է՝ կողմնորոշվելու և իրենց սկզբունքային որոշումը կայացնելու՝ ո՞ր ճանապարհով շարժվել առաջ։

Պետական համակարգում  աշխատող հայրենասեր նվիրյալ պաշտոնյաներ՝ մի´ նույնականացեք Հայաստանի ամենախայտառակ կառավարման և ամենաողբերգական էջի հետ։ Ձեր առաքելությունը երկրին ծառայելն է, և ոչ թե իշխանության փրփուրներից կախված, երկիրը աղետի բերած մի պատահականությանը։ Ես ցավ եմ ապրում, որ նման ուղերձով դիմում եմ Ձեզ, բայց իրականությունն այլ տարբերակ չի թողնում։ Արեք Ձեր արժանապատիվ քայլը: Իրար ձեռք մեկնենք, որ կարողանանք միասին վերականգնել մեր երկիրը։

Բարի օր քեզ, սիրելի Հայաստան»:

Արմեն Գևորգյան գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին