Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս» մրցաշարում: Նա պայքարը սկսել է 1/64 եզրափակչից և 3-0՝ (6-1, 6-2, 6-3) հաշվով պարտության մատնել չեխ Իրժի Վեսելիյին: Խաղը տևել է 1 ժամ 35 րոպե:
25-ամյա Խաչանովը 1/32 եզրափակչում կմրցի Կեյ Նիշիկորի – Ալեսանդրո Ջանեսի զույգի հաղթողի հետ: