f

Անկախ

«Իմ քայլը». ԱԽ նիստին ՀՀ արտգործնախարարը նոր փաստաթղթի մասով առարկություններ չհայտնեց


Հայաստանի անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին  ներկայացրեց  նոր փաստաթղթի բովանդակությունը, եւ արտգործնախարարը ոչ մի առարկություն չհայտնեց: Այս մասին մայիսի 31-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հետեւաբար, ըստ Մակունցի, Այվազյանի հրաժարականը ոչ մի կապ չունի այս փաստաթղթի հետ:

«Ես չեմ կարող որեւէ բան ասել նրա հրաժարականի պատճառի մասին, քանի որ այդ հարցով տեղեկություն չունեմ»,- ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի դեէսկալացման ծրագրի մասին: Դրանից հետո հայկական լրատվամիջոցները հաղորդեցին արտաքին գործերի նախարարությունում, պաշտպանության նախարարությունում եւ նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկա զանգվածային հրաժարականների մասին:

Նշվում էր, որ հրաժարականի մասին հայտարարություն են գրել արդեն արտաքին գործերի նախարարի 4 տեղակալներն եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը, մասնավորապես, հանդես եկավ առաջարկով, որի համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի զորքերը վերադառնում են իրենց նախկին դիրքեր, իսկ սահմանի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահող երկրների զորքերը: Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է: Թե ուր է Փաշինյանը պատրաստվում վերադարձնել իր զորքերը, եւ ինչու հայկական բանակը պետք է նահանջի իր իսկ տարածքում, Փաշինյանը չի բացատրում:

Իմ քայլը Լիլիթ Մակունց

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին