Համբուրգի գրասենյակային շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել։ Գրասենյակի շենքը զգալի վնաս է կրել : Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բարմբեկի շրջանում: Դեռ հայտնի չէ, թե ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ: Մոտակա տարածքը փակ է երթեւեկության համար: Ներկայումս փրկարարները աշխատում են դեպքի վայրում։
Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունի արդյունքում երեք ռուս է զոհվել: Պայթյունը տեղի է ունեցել բանակի շարասյան տեղաշարժի ժամանակ: Մահացածներից բացի վիրավորվել է եւս հինգ ուղեւոր: