ԿԸՀ հերթական նիստում քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամ ունի:
Մուկուչյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարված Նարեկ Պետրոսյանի փոխարեն մանդատը կտրվի ցուցակում նրան հաջորդող Սուրեն Կառլենի Հոխունյանին:
ԿԸՀ-ն միաձայն կողմ քվեարկեց այս որոշմանը:
Ի դեպ, հետաքրքրական է, որ Նարեկ Պետրոսյանն ընդամենը մի քանի օր առաջ էր ստացել մանդատը:
Մայիսի 25-ին նա փախարինել էր «Իմ քայլից» դուրս եկած Էդգար Բարսեղյանին:
Պետրոսյանը, նշենք, մանդատը ստանալուց հետո հայտարարել էր, որ ինքն էլ է պատրաստվում դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները: