ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ մայիսի 31-ին, հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, դատավորների վեթինգին վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությանը, մարտի 1-ի քրեական գործին և Արցախի ու Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերին։
Կից ներկայացնում ենք տեսագրության հղումը՝ https://wetransfer.com/downloads/004c1e4e97021851e9400789dc61587b20210531133341/946643?fbclid=IwAR2a1PrOrIeEVEq5tES_F722SLwG1WWQYnwLSww088IKBauk8LhwHzuwdMo
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի
մամուլի ծառայություն