f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Անցնող շաբաթից, ինչպես ամբողջ աշխարհում, կյանքն ու լրատվությունը դարձավ «կորոնավիրուսային»: Խուճապը պատեց նաև մեր երկիրը:

Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի խնդրին

Թեպետ աշխարհում կորոնավիրուսի COVID-19 վարակը որակվեց պանդեմիա՝ համընդհանուր համաճարակ և շարունակվում էին մեզ հասնող սոսկալի վիճակագրական տվյալները, թեպետ Հայաստանում արդեն արձանագրված վարակվածի դեպք կար, որի պատճառով չեղյալ էր հայտարարվել մարտիմեկյան երթը, թեպետ շարունակ մարդիկ բարձրաձայնում էին, որ պետք է ձեռնպահ մնալ ամեն տեսակ մարդկային կուտակումներից և փակել սահմանները, մեր երկրի  վարչապետը համարեց, որ դա չէ  ներկայումս մեր երկրին սպառնացող գլխավոր վտանգը, այլ` Սահմանադրական դատարանը՝ նախկին իշխանությունների օրոք նշանակված յոթ դատավորներով, ուստի հայտարարեց՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», արձակուրդ վերցրեց ու  գնաց «Այո»-ի քարոզարշավով տուն առ տուն, գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, մարզ առ մարզ հանարավաքներ անելու: Եվ սկսեց Սյունիքի մարզից:  

Եվ թեպետ չորեքշաբթի երեկոյան արդեն հայտնի էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, թեպետ քաղաքական ու հասարակական գործիչները, մտավորականները կոչ էին անում հրաժարվել զանգվածային միջոցառումներից, քանի որ դրանք հղի են վարակի տարածման վտանգով, Նիկոլ Փաշինյանը շարունակեց քարոզարշավը նաև Վայոց ձորի մարզում:

Ի՞նչ տվեց այդ քարոզարշավը: Ոչինչ: Այն որևէ օգուտ չտվեց թե՛ քարոզվողներին, թե՛ քարոզիչներին. նորից նախկինները, որոնք «զավթել» են իշխանությունը 1995 թ. ի վեր և մտադիր են վերադառնալ, նորից Սահմանադրական դատարանի վարկաբեկումը, նորից «դավադիրների» ուրվականը, որոնք այժմ էլ պարզվեց՝ սիրում են օտարների կոշիկները լիզել, ոտանավորի արտասանություն  («Հեղափոխությանն ասում եմ «Այո») և այլն: Իսկ թե ինչ վնաս բերեց, կպարզվի առաջիկա շաբաթների ընթացքում: Համենայն դեպս կիրակի հայտնի դարձավ, որ վարակակիր է հայտնաբերվել նաև Մեղրիում, որի հետ անձամբ շփվել է վարչապետը: Իսկ բացի վարչապետի՞ց: Քանի՞ մարդ է եղել հանրահավաքում, ովքե՞ր են անձամբ շփվել նրա հետ:

Եթե բոլոր վարակակիրները, որոնք վարակը բերել են դրսից, քննության ենթարկվեին Հայաստան ոտք դնելուն պես, այսօր Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ կլիներ: Իսկ այժմ մոտ 300 քաղաքացի կարանտինի մեջ է, 28 հաստատված դեպք կա Հայաստանում: Միայն մի օրում՝ մարտի 15-ին, կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է գրանցվել: Մարդիկ դիմակներ  չեն ճարում, ձեռքերի ախտահանիչ լուծույթ չեն ճարում, խուճապահար սննդամթերքի պաշար են հավաքում, խոսում են, որ եթե վարակվածների թիվը շարունակի մեծանալ, հիվանդանոցներում չեն բավականացնի նաև արհեստական շնչառության սարքերը, փակվում են կրթական, մշակութային հաստատությունները, առևտրի կենտրոնները:  

Եվ ամենակարևորը՝ մեղավորին կամ մեղավորներին են փնտրում կամ որոշում: Իշխանությունները մեղադրում են այն էջմիածնեցի կնոջը, որը Իտալիայից վերադառնալով՝ շփվել է հարազատների հետ և ապա մասնակցել որդու նշանադրությանը՝ վտանգելով տասնյակ մարդկանց: Իսկ հանրության գերակշիռ հատվածը մեղադրում է իշխանություններին թեթևամիտ գործելակերպի համար և հույս չկապելով կառավարարության հետ՝ մտածում է, որ միակ միջոցը ինքնամեկուսացումն ու ինքնակազմակերպումն է:  

Հայաստանը պատրաստ չէր այս համաճարակին, թեև պատրաստվելու բավականաչափ ժամանակ ուներ: Ու հիմա մի շատ կարևոր հարց է շատերին մտահոգում. այս կառավարությունը հեռուն չի տեսնում և վտանգի հոտը չի առնում նույնիսկ, երբ այն քթի տակ է, ուրեմն ի՞նչ կլինի, եթե սրա օրոք, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի…  

Իսկ թշնամին չի լռում  

Մարտի 10-ին հարավարևմտյան հատվածի զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվեց 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանը։  

Մարտի 13-ին էլ հակառակորդը գնդացրով կրակ  բացեց Իջևանի հատվածում: Բարեբախտաբար կրակոցների հետևանքով  կորուստներ չեղան: Հակառակորդը լռեց հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Ամեն ինչ երկրորդական է դարձել

Այն իրադարձությունները, որոնք լրատվության առաջին տեղերն էին զբաղեցնում, այժմ անցնում են աննկատ: Այդպես աննկատ անցավ «5-րդ ալիք» հեռուստատեսության սեփականատիրոջ ազատումը կալանքից, աննկատ անցավ մի այլ հեռուստաընկերության՝ Հ2-ի սեփականատիրոջ կալանավորման որոշումը,  այդպես անցավ 4,5 տարեկան աղջնակի սրտի բացառիկ վիրահատությունը «Նորք-Մարաշ» բուժկենտրոնում.. Ամեն ինչ: Եվ իշխանությունները կարծես հասկանում են արդեն, որ  դրությունն արտակարգ է, այդպիսի իրավիճակներում ցցուն է դառնում այն, ինչ սովորական իրավիճակում մարդիկ չեն նկատում կամ չնկատելու են տալիս: Այդպիսի իրավիճակներում, երբ մարդիկ կորցնում են անվտանգության զգացումը, չես կարող շեղել նրանց ինչ-ինչ քրեական գործերով կամ «սևերի» ու «սպիտակների» բաժանելով: Կորոնավիրուսը սև ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական, նախկիններ ու ներկաներ, իշխանավոր ու հասարակ քաղաքացի չի հարցնում, իսկ «ես ձեզ սիրում եմ» կոչերը Սևանի թերակղզուց արդեն որպես ցինիկ ծաղր են հնչում:

 

 

գլխավոր իրադարձություններ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին